Ադրբեջանի ՌՕՈւ-ն զորավարժություններ է անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i221688-Ադրբեջանի_ՌՕՈւ_ն_զորավարժություններ_է_անցկացրել
Ընթացիկ տարվա պլանի համաձայն՝ իրականացվել են Ադրբեջանի ՌՕՈւ ուսումնամարզական զորավարժություններ, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ՊՆ-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2024 08:59 Asia/Tehran
  • Ադրբեջանի ՌՕՈւ-ն զորավարժություններ է անցկացրել

Ընթացիկ տարվա պլանի համաձայն՝ իրականացվել են Ադրբեջանի ՌՕՈւ ուսումնամարզական զորավարժություններ, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ՊՆ-ին։

Նշվել է, որ «ստուգվել է նաեւ ռազմական օդաչուների առողջական վիճակը»։

«Ուսումնամարզական զորավարժությունների պլանի համաձայն՝ ուղղաթիռները կատարել են թռիչքներ սահմանված երթուղիներով, թռչելով բազավորման օդանավակայաններից։ Կատարվել են թռիչքի եւ վայրէջքի առաջադրանքներ ցերեկային եւ գիշերային ժամերին, օդային հետախուզում, ինչպես նաեւ այլ գործունեություն»,- նշվել է հաղորդագրությունում։