Չինաստանը փորձարկել է գնացք, որն ավելի արագընթաց է, քան ինքնաթիռը
Մագնիսական հենարանով նոր գերարագընթաց տրանսպորտային համակարգի ցուցադրական փորձարկումները վերջերս ավարտվեցին հյուսիսային Չինաստանի Շանսի նահանգում, ինչը դարձավ հերթական ձեռքբերումը մագնիսական հենարանով գնացքի ստեղծման գործում, որը կարող է զարգացնել մինչև 1000 կմ/ժ արագություն: Այս մասին գրում է Xinhua-ն։
Մագնիսական հենարանով գնացքի փորձարկումն իրականացվել է 2 կմ երկարությամբ խողովակաշարի ներսում՝ ցածր վակուումի պայմաններում: Արդյունքները ցույց են տվել, որ գնացքը կարող է իրականացնել վերահսկվող նավարկություն, կայուն կախոց և անվտանգ կանգառ առաջադրված կոր գծի երկայնքով:
Բացի այդ, մեքենայի առավելագույն արագությունը և կախոցի բարձրությունը համապատասխանել են առաջադրված չափանիշներին: Բոլոր համակարգերն աշխատել են նորմալ, իսկ մեքենայի հետագիծը լիովին համապատասխանել է տեսական հետագծին:
2022 թվականի ապրիլին Յանգաոյում սկսվել է վերոնշյալ համակարգի շինարարությունը։ Այն համակցում է օդատիեզերական և վերգետնյա երկաթուղային տեխնոլոգիաները, ինչը թույլ է տալիս գնացքներին հասնել 1000 կմ/ժ արագության:
Ապագայում այս համակարգը կարող է օգտագործվել մեգապոլիսների միջև երթևեկության համար, ինչը հնարավորությւոն կտա Պեկինից Շանհայ հասնել մոտ մեկուկես ժամում: