Կիևի ռեժիմի հետ խոսելու ոչինչ չկա․ Զախարովա
Խոսելու ոչինչ չկա ուկրաինական նացիստական ռեժիմի հետ, որը սպանում է խաղաղ բնակիչներին և սպառնալիքներ է ստեղծում միջուկային անվտանգության համար։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Օգոստոսի 6-ից հետո ամբողջ աշխարհը տեսավ ուկրոբանդերովականների պատասխանը բարի կամքի այս ժեստին. ավազակային հարձակում Կուրսկի շրջանում, նրանց վայրագությունները խաղաղ բնակչության դեմ, բժիշկների, փրկարարների և կամավորների նպատակային սպանություններ, հարձակումներ քաղաքացիական մեքենաների վրա, հրթիռային հարձակումներ։ Համատարած թալան և նույնիսկ միջուկային անվտանգության սպառնալիքներ ստեղծելը։ Իհարկե, ինչպես Վլադիմիր Պուտինն է ասել, դա անողների հետ խոսելու բան չկա»,- ընդգծել է դիվանագետը։