Կա Փաշինյանի ստորագրությունը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i221884-Կա_Փաշինյանի_ստորագրությունը_տարածաշրջանում_կոմունիկացիաների_բացման_մասին._Լավրով
Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ «Առաջին ալիքին» տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2024 15:00 Asia/Tehran
  • Կա Փաշինյանի ստորագրությունը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին. Լավրով

Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ «Առաջին ալիքին» տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը։ Ցավոք, Հայաստանի Սյունիքի տարածքով հաղորդակցվելու հարցում հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում այն պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը: Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը», - ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակներում դրված հիմքը լիովին պահպանում է իր արդիականությունը:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ապա, ըստ Լավրովի, այստեղ էլ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-2022 թվականներին ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների շարքի ոգուն և տառին հետևելն է: Դրանք, նրա խոսքով, ընդգրկում են իրավիճակի բոլոր կողմերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է լուծվեն` այն վերջնականապես և ամբողջությամբ կարգավորելու համար: