Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել հրաժարվել ապակառուցողական քաղաքականությանը մասնակցելուց
https://parstoday.ir/hy/news/world-i221918-Ռուսաստանը_Թուրքիային_կոչ_է_արել_հրաժարվել_ապակառուցողական_քաղաքականությանը_մասնակցելուց
Օգոստոսի 19-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչին՝ վերջինիս խնդրանքով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2024 14:01 Asia/Tehran
  • Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել հրաժարվել ապակառուցողական քաղաքականությանը մասնակցելուց

Օգոստոսի 19-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչին՝ վերջինիս խնդրանքով։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ընդգծվել է հակամարտության հետագա սրմանը, դրա երկարաձգմանն ու անհարկի զոհերի հանգեցնող՝ Ուկրաինային արևմտյան զենքով զինելու անթույլատրելիության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը։

Թուրքիային կոչ է արվել հրաժարվել «հավաքական Արևմուտքի» երկրների նման ապակառուցողական քաղաքականությանը մասնակցելուց։

Հաստատվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև կառուցողական հարաբերությունների հետագա զարգացման փոխադարձ հանձնառությունը։