Ադրբեջանում հաստատել են, որ Հայաստանին հրավիրել են СОР29-ին
https://parstoday.ir/hy/news/world-i221968-Ադրբեջանում_հաստատել_են_որ_Հայաստանին_հրավիրել_են_СОР29_ին
«СОР29-ին մասնակցության հրավերներն ուղարկվել են աշխարհի պետությունների բոլոր ղեկավարներին»,- «Անադոլուին» ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, СОР29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2024 15:05 Asia/Tehran
  • Ադրբեջանում հաստատել են, որ Հայաստանին հրավիրել են СОР29-ին

«СОР29-ին մասնակցության հրավերներն ուղարկվել են աշխարհի պետությունների բոլոր ղեկավարներին»,- «Անադոլուին» ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, СОР29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը։

Նա հայտնել է, որ պետությունների եւ կառավարությունների ավելի քան 50 ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը СОР29-ին։ «Մենք սպասում ենք, որ այդ թիվը կավելանա։ Հրավիրված է նաեւ Հայաստանը»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում առաջին անգամ չէ, որ շեշտադրում են հայկական կողմին հրավիրելու մասին։ Անցած անգամ դա նույնիսկ անվանել էին «բարի կամքի դրսեւորում»։ Այնինչ, գագաթաժողովը ՄԱԿ-ի միջոցառումն է, եւ Բաքվի ուղիղ պարտականությունն է հրավերներ ուղարկել աշխարհի երկրներին։