Քամալա Հարիսը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնական թեկնածուն է
https://parstoday.ir/hy/news/world-i221970-Քամալա_Հարիսը_Դեմոկրատական_կուսակցությունից_ԱՄՆ_նախագահի_պաշտոնական_թեկնածուն_է
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես հայտարարվել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնական թեկնածու այն միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել Չիկագոյում Դեմոկրատական ազգային համագումարից 100 մղոն հեռավորության վրա, տեղեկացրել է New York Post-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2024 15:10 Asia/Tehran
  • Քամալա Հարիսը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնական թեկնածուն է

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես հայտարարվել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնական թեկնածու այն միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել Չիկագոյում Դեմոկրատական ազգային համագումարից 100 մղոն հեռավորության վրա, տեղեկացրել է New York Post-ը։

59-ամյա Հարիսը դիմել է կողմնակիցներին Միլուոկիում ընթացող Fiserv Forum միջոցառման ժամանակ, Դեմոկրատական կուսակցության պատվիրակների խորհրդանշական քվեարկությունից հետո։

Իր նախընտրական ելույթում Հարիսը քննադատել է 2024թ. ընտրությունների իր մրցակցին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, եւ նրան մեղադրել «Սահմանադրությունը ոչնչացնելու» սպառնալիքի մեջ։