Քամալա Հարիսը պաշտոնապես ընդունել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը
https://parstoday.ir/hy/news/world-i222030-Քամալա_Հարիսը_պաշտոնապես_ընդունել_է_ԱՄՆ_նախագահական_ընտրություններում_իր_թեկնածությունը
Քամալա Հարիսը պաշտոնապես ընդունել է 2024թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2024 06:59 Asia/Tehran
  •  Քամալա Հարիսը պաշտոնապես ընդունել է ԱՄՆ նախագահական ընտրություններում  իր  թեկնածությունը

Քամալա Հարիսը պաշտոնապես ընդունել է 2024թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Դեմոկրատական կուսակցության քառօրյա ազգային համագումարի վերջին օրն ունեցած ելույթում, ընդունելով  իր թեկնածությունը, Քամալա Հարիսը դիմել է հանրապետականներին, ասելով․ «Հաղթանակի դեպքում նախագահը կլինի բոլոր ամերիկացիների նախագահը, և ես երկիրը վեր կդասեմ կուսակցությունից և իմ անձից»։

Հարիսը վերջերս հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում կընդունի  պարենային ապրանքների գների բարձրացման դաշնային արգելքի մասին օրենք և պետական սուբսիդիաներ կհատկացնի բնակարանների գնման համար։

Արձագանքելով Հարիսի հայտարարությանը, հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը նշել է, որ այդ քաղաքականությունն ու ծրագիրը կոմունիստական են և կհանգեցնեն ԱՄՆ-ի կործանմանը։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Ընտրություններում կմրցեն դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը և հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը։