Ալիևը կարմիր շրջանակով դեղին քարտ է ստացել Պուտինից. ռազմական փորձագետ
https://parstoday.ir/hy/news/world-i222190-Ալիևը_կարմիր_շրջանակով_դեղին_քարտ_է_ստացել_Պուտինից._ռազմական_փորձագետ
Բաքվում պետական այցի ժամանակ Պուտինը փաստաթղթեր է ստորագրել, որոնք կառավարությունների ղեկավարների իրավասության մեջ էին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2024 11:41 Asia/Tehran
  • Ալիևը կարմիր շրջանակով դեղին քարտ է ստացել Պուտինից. ռազմական փորձագետ

Բաքվում պետական այցի ժամանակ Պուտինը փաստաթղթեր է ստորագրել, որոնք կառավարությունների ղեկավարների իրավասության մեջ էին։

Իսկ ի՞նչ արեց Պուտինը Ադրբեջանում, եթե կողմերն այս ամենը կարող էին նախարարների մակարդակով էլ անել։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Նրա կարծիքով՝ ուղևորության նպատակը օգոստոսի 18-ի երեկոյան Ալիևի հետ առանձին հանդիպումն էր։

«Ալիևը կարմիր շրջանակով դեղին քարտ է ստացել Ռուսաստանի Դաշնության նախագահից։

Ադրբեջանի նախագահն արդեն մեկ անգամ բռնել է Արևմուտքի կողմը, երբ 2022 թվականին Պրահայում Փաշինյանի հետ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Ակնհայտ էր, թե ուր էր ընթանում գործընթացը։ Առանց Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչվելու, Բաքվի կողմից ցանկացած ռազմական գործողություն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում կհամարվեր»,- հավելել է նա։

Նահապետյանի կարծիքով՝ այս անգամ խնդիրը տարածաշրջանում իրավիճակը պայթեցնելն է։

«Այս գործընթացը սկսվեց այն ժամանակ, երբ Արևմուտքը Իսրայելի ձեռամբ սպանեց «Հըզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Իրանին Իսրայելի դեմ լուրջ պատասխան գործողությունների հրահրելու նպատակով: Սակայն այս ծրագիրը չաշխատեց, ուստի նրանք անցան «Բ» պլանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորված պատերազմի տեսքով։

Այս դեպքում Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեին ու ներքաշվեին պատերազմի մեջ։ Հակառակ դեպքում Հայաստանի իշխանությունները կոչ կանեին Ռուսաստանի Դաշնությանը դուրս բերել զորքերը»,- նշել է փորձագետը։ Այս ամենը նկատի ունենալով՝ Պուտինն, ըստ փորձագետի, մեկնեց Բաքու՝ Ալիևին համոզելու, որ սադրանքի չդիմի։