ՌԴ միջուկային դոկտրինը այժմ ճշտվում է. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i222194-ՌԴ_միջուկային_դոկտրինը_այժմ_ճշտվում_է._Լավրով
Ռուսաստանն այժմ ճշտում է իր միջուկային դոկտրինը, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2024 13:06 Asia/Tehran
  • ՌԴ միջուկային դոկտրինը այժմ ճշտվում է. Լավրով

Ռուսաստանն այժմ ճշտում է իր միջուկային դոկտրինը, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Շատ կարեւոր է հասկանալ, որ մենք մեր դոկտրինն ունենք, այդ թվում միջուկային զենքի օգտագործման մեր դոկտրինը, որն, ի դեպ, այժմ ճշտվում է եւ որի մասին ամերիկացի գործիչները շատ լավ գիտեն»,- ընդգծել է նա մամուլի ասուլիսում, որը հրավիրվել է Եմենի ԱԳՆ ղեկավար Շայա Մոհսեն ազ-Զինդանիի հետ բանակցություններից հետո: