Մեկնաբանություն․Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պահանջել է օգոստոսի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ արևմտյան սպառազինություն Կիև ուղարկելու հարցով։
Ռուսաստանի համար այս հարցը կարևոր է մի քանի առումներով, նախ՝ արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն, Գերմանիան և Անգլիան, զենք և զինտեխնիկա ուղարկելով Ուկրաինա մեծացնում են պատերազմի շրջանակը։ Երկրորդ՝ արևմտյան երկրները Ուկրաինային թույլ տալով օգտագործել իրենց զենքերը Ռուսաստանի տարածքը թիրախավորելու համար, փաստորեն աշխարհը կանգնեցնում են համաշխարհային ճգնաժամի շեմին: Երրորդ՝ Արևմուտքը կանգնելով Ուկրաինայի կողքին կառավարում է Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմը, իսկ դա նշանակում է Արևմուտքն է պատերազմում Ռուսաստանի դեմ։
Քաղաքական հարցերով փորձագետ Ալի Շահբազին այդ մասին ասում է.-ԱՄՆ-ն երկակի քաղաքականություն է որդեգրել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։ Մի կողմից՝ Ռուսաստանի կողքին գտնվող երկրներին մեղադրում է այս երկիր զենք ուղարկելու մեջ, իսկ մյուս կողմից՝ ավելի ժամանակակից զենք տրամադրելով Կիևին փորձում է ամրապնդել Ուկրաինայի դիրքերը Ռուսաստանի դեմ, ինչը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ։ Ուստի ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալը հայտարարել է, որ Մոսկվան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Կիևի ռեժիմին արևմտյան զենք տրամադրելու հարցով։
Թեև Ռուսաստանը նույնպես տեղյակ է ԱՄՆ-ի և Անվտանգության խորհրդի մշտական անդամ այլ արևմտյան երկրների՝ ԱԽ-ում ունեցած ազդեցության մասին, սակայն ԱԽ նիստ հրավիրելու դիմումը փորձ է պատմության մեջ այն արձանագրելու համար, որպեսզի ապագայում. սերունդները իմանան, որ Մոսկվան Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող համակողմանի աջակցության կործանարար հետեւանքները կանխելու համար զգուշացրել է աշխարհին։
Բացի այդ, Մոսկվան համոզված է, որ ուկրաինական ճգնաժամի և այս երկրի փլուզման այլ ասպեկտներ, որոնք Արևմուտքը նախընտրում է անտեսել, կբարձրաձայնվեն կայանալիք հանդիպման ժամանակ, որպեսզի աշխարհը տեղյակ լինի Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային ցուցաբերվող Արևմուտքի աջակցության թաքնված շերտերի մասին։ ԱՄՆ-ն փորձելով Ուկրաինան դարձնել ՆԱՏՕ-ի անդամ, հարուցեց Ռուսաստանի բողոքը և հրահրեց երկու կողմերի միջև պատերազմը, և այժմ ԱՄՆ-ն, որպես ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառ, մտադիր է ռազմական և ֆինանսական համակողմանի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, որը Ռուսաստանի տեսանկյունից կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի։
Դա այն դեպքում, երբ Գերմանիան կոշտ քաղաքականություն է որդեգրել Ուկրաինային ռազամական օգնություն տրամադրվելու նկատմամբ, որը ցույց է տալիս,որ այդ երկիրը մտադիր է հեռու մնալ ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունից,ինչը կարող է Ռուսաստանին ավելի հուսադրել՝ Եվրոպայի և Ամերիկայի միջև ուկրաինական ճգնաժամի հետ կապված տարաձայնությունները սրվելու վերաբերյալ: Եվրոպական երկրները լիովին կասկածում են Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հնարավոր հաղթանակին, ուստի Կիևին տրամադրվող օգնությունը համարում են իրենց միջոցների վատնում, որն այժմ Եվրոպայում զանգվածային բողոքի տեղիք է տվել։