Մեկնարկել է BRICS միջազգային քաղաքային ֆորումի նիստը՝ Իրանի ներկայությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i222218
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է BRICS խմբի 6-րդ միջազգային քաղաքային ֆորումի նիստը` Իրանի Իսլամական Հանրապետության և այս խմբի մյուս անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչների ներկայությամբ:
(last modified 2025-07-18T16:03:39+00:00 )
Օգոստոս 27, 2024 18:33 Asia/Tehran
  • Մեկնարկել է BRICS միջազգային քաղաքային ֆորումի նիստը՝  Իրանի ներկայությամբ

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է BRICS խմբի 6-րդ միջազգային քաղաքային ֆորումի նիստը` Իրանի Իսլամական Հանրապետության և այս խմբի մյուս անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչների ներկայությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ BRICS խմբի 6-րդ միջազգային քաղաքային ֆորումի պաշտոնական արարողությանը, որն ուղեկցվել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխնախագահի ելույթով և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի  տեսաուղերձի հեռարձակմամբ, ներկա է  եղել նաև Թեհրանի Իսլամական քաղխորհրդի ղեկավար Մեհդի Չամրանը: 

BRICS -ի անդամ պետությունների քաղաքների միջազգային ֆորումի երկօրյա նիստի առանցքում  են՝ ասիական, միջինարևելյան, լատինամերիկյան և աֆրիկյան երկրների հետ տարբեր ոլորտներում ցանցային համագործակցության հաստատումն ու զարգացումը և կլիմայական օրակարգը։

Այս հանդիպման հիմնական նպատակն է զարգացնել միջքաղաքային և միջխորհրդարանական միջազգային համագործակցությունը և փոխել մակրոքաղաքականությունների կայուն զարգացման նորարարական մեթոդները։

Այս միջոցառմանը աջակցում են Ռուսաստանի Դաշնության Նախագահությունը, Ռոսկոնգրես հիմնադրամը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը և Կրեմլի պալատը։

Նախատեսված է Թեհրանի Իսլամական քաղխորհրդի ղեկավարը  ելույթով հանդես գալ ֆորումի բացման արարողությանը և BRICS-ի անդամ երկրների մայրաքաղաքների և մետրոպոլիաների մակարդակով խորհրդարանական դիվանագիտության զարգացման երկու հանդիպումներին և BRICS-ի միջազգային ֆորումի կլիմայական օրակարգային հանդիպմանը։ 

BRICS խմբի միջազգային քաղաքային ֆորումը 2020 թվականից ներառվել է BRICS միջազգային ասոցիացիային մասնակցող երկրների միջոցառումների պաշտոնական օրացույցում,  և  կազմակերպիչների հայտարարության համաձայն՝ այս երկօրյա միջոցառմանը մասնակցում են մոտ հինգ հազար ներկայացուցիչներ ավելի քան 100 երկրներից և Ռուսաստանի 80 շրջաններից: