Պեսկովը «գողություն» է որակել Կիևին ռուսական ակտիվներից եկամուտների փոխանցումը
https://parstoday.ir/hy/news/world-i222306-Պեսկովը_գողություն_է_որակել_Կիևին_ռուսական_ակտիվներից_եկամուտների_փոխանցումը
Ռուսական ակտիվներից եկամուտների փոխանցումն Ուկրաինա անօրինական է և Եվրամիության համար անհետևանք չի մնա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2024 14:47 Asia/Tehran
  • Պեսկովը «գողություն» է որակել Կիևին ռուսական ակտիվներից եկամուտների փոխանցումը

Ռուսական ակտիվներից եկամուտների փոխանցումն Ուկրաինա անօրինական է և Եվրամիության համար անհետևանք չի մնա։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը։

«Դրանք անօրինական գործողություններ են և անպայման կունենան իրավական հետևանքներ։ Սա ոչ այլ ինչ է, քան ապօրինի սեփականազրկում, ռուսերեն ասած՝ մեր փողերի, մեր ունեցվածքի գողություն», - նշել է դիվանագետը:

Ավելի վաղ Բորելը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Բրյուսելը ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 1,4 մլրդ եվրո է ուղարկել Ուկրաինային, ինչպես նաև ԵՄ պետություններին որպես փոխհատուցում Կիևին զենքի մատակարարումների համար։