ԵՄ-ն Ուկրաինային 43 մլրդ եվրո օգնություն կտրամադրի
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է, որ միությունն Ուկրաինային 43 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի։
Բրյուսելում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպումից հետո, Ջոզեպ Բորելն ասել է, որ պաշտպանության նախարարները լուծում չեն գտել՝ վերացնելու 6,6 միլիարդ եվրոյի ռազմական օգնությունն Ուկրաինային՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով փոխանցելու ճանապարհին առկա խոչընդոտները։
Նա նշել է, որ անհրաժեշտ է արագացնել Կիևին առզմական օգնության տրամադրման գործընթացը։
Անցած շաբաթ Բորելը հայտարարել էր, որ Բրյուսելը կատարել է ռուսական կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված շահույթի առաջին փոխանցումը Ուկրաինային և Կիևին օգնող այլ երկրներին։
Նա հավելել է, որ ԵՄ անդամ երկրները պետք է ամբողջությամբ չեղարկեն ռուսական տարածքի վրա Կիեւի հարձակումների սահմանափակումները։
Ուկրաինայի պատերազմը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Մոսկվայի անվտանգության մտահոգությունների նկատմամբ Արևմուտքի անուշադրության և Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի ընդլայնման պատճառով։