Ինդոնեզիան և Հարավային Կորեան գնում են ապադոլարիզացման ուղղությամբ
(last modified Wed, 04 Sep 2024 05:52:41 GMT )
Սեպտեմբեր 04, 2024 09:22 Asia/Tehran
  •  Ինդոնեզիան և Հարավային Կորեան գնում են ապադոլարիզացման ուղղությամբ

Pars Today-ի հաղորդմամբ՝ Ինդոնեզիան և Հարավային Կորեան համաձայնության են եկել՝ երկկողմ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով, նպատակ ունենալով խթանել ինդոնեզական ռուփիայի և հարավկորեական վոնի կիրառումն առևտրային գործարքներում:

Barna լրատվական գործակալությունը, հղում անելով Jakarta Globe-ին, հայտնում է, որ համաձայնագիրը վերջնական տեսքի է բերվել ուրբաթ օրը։

Ըստ այս հաղորդման՝ Ինդոնեզիայի Կենտրոնական բանկը նպատակ ունի նվազեցնել  կախվածությունը ԱՄՆ դոլարից՝ ռազմավարական գործընկերություն հաստատելով Հարավային Կորեայի բանկի հետ։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 30-ին։

Ինդոնեզիայի Կենտրոնական բանկի հաղորդակցությունների բաժնի ղեկավար Էրվին Հարյոնոն այս կապակցությամբ ասել է․ «Ինդոնեզիայի և Հարավային Կորեայի միջև LCT մեխանիզմի գործարկումը շրջադարձային է երկու երկրների միջև ֆինանսական համագործակցության մեջ»։

Նա հավելել է․ «Ակնկալվում է, որ այս մեխանիզմի ներդրումը կբարձրացնի երկկողմ առևտրային գործարքների ծավալը, կնվազեցնի արտարժութային ռիսկերը և կբարելավի գործարքների արդյունավետությունը»:

Երկու երկրների Կենտրոնական բանկերն այս մեխանիզմին աջակցելու նպատակով մի քանի բանկեր են նշանակել որպես ACCD բանկեր։

Համաձայնագրով Ինդոնեզիայի կենտրոնական բանկը  LCT մեխանիզմը կարող է կիրառել մի շարք այլ երկրների հետ առևտրում, ներառյալ՝ Հնդկաստանը, Մալայզիան, Թաիլանդը, Ճապոնիան, Չինաստանը և Սինգապուրը:

Աշխարհի մի շարք երկրների հետ միասին, Ինդոնեզիան նույնպես սկսել է քայլեր ձեռնարկել՝ առևտրում դոլարից կախվածությունը բացառելու ուղղությամբ։ ԱՄՆ-ի կողմից առավելագույն  ճնշման քաղաքականությունն այն երկրների նկատմամբ, որոնք չեն հետևում Վաշինգտոնի քաղաքականությանը, ինչպես նաև  տնտեսական պատժամիջոցները, վերջիններիս ստիպել են երկկողմ առևտրային գործարքներում օգտագործել ազգային արժույթները։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն վարկաբեկել է Միջազգային ֆինանսական պահուստային ֆոնդին՝  դոլարը որպես զենք օգտագործելով։