«Ռուսական երկաթուղիները» և ԵԱՏՄ, ՇՀԿ, ԲՐԻԿՍ գործընկերները նոր երթուղիներ են մշակում
https://parstoday.ir/hy/news/world-i222566-Ռուսական_երկաթուղիները_և_ԵԱՏՄ_ՇՀԿ_ԲՐԻԿՍ_գործընկերները_նոր_երթուղիներ_են_մշակում
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը ԵԱՏՄ–ի, ՇՀԿ–ի և ԲՐԻԿՍ-ի գործընկերների հետ բեռնափոխադրման լրացուցիչ ուղիներ են մշակում։ Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2024 14:12 Asia/Tehran
  • «Ռուսական երկաթուղիները» և ԵԱՏՄ, ՇՀԿ, ԲՐԻԿՍ գործընկերները նոր երթուղիներ են մշակում

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը ԵԱՏՄ–ի, ՇՀԿ–ի և ԲՐԻԿՍ-ի գործընկերների հետ բեռնափոխադրման լրացուցիչ ուղիներ են մշակում։ Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը։

Նա ելույթ է ունեցել «Կոոպերացիան մեծ Եվրասիայում. ԵԱՏՄ, ՇՀԿ, ԲՐԻԿՍ արտադրական շղթաների զարգացման փորձը» խորագրով Արևելյան տնտեսագիտական ֆորումում (ԱՏՖ)։

«ԵԱՏՄ, ՇՀԿ, ԲՐԻԿՍ երկրների գործընկերների հետ մենք ձևավորում ենք արտահանման–ներմուծման լրացուցիչ երթուղիներ, մշակում նոր լոգիստիկ լուծումներ։ Մանավանդ որ ԲՐԻԿՍ–ի մասնակիցների թիվն այս տարի համալրել են նաև Արաբական Էմիրությունները, Իրանը, Եթովպիան, Եգիպտոսը։ Եվ մենք արդեն տեսնում ենք արդյունքները»,– ասել է Պավլովը։

Նա նշել է, որ, օրինակ, ԱՄԷ–ի հետ բեռնափոխադրումների ծավալները 2024 թվականի 8 ամսում աճել են ավելի քան 20 տոկոսով։ Պավլովի խոսքով` ծավալի ավելի քան ¼-ն անցնում է հենց Հեռավոր Արևելքի նավահանգիստներով։

Արևելյան տնտեսական ֆորումն անցկացվում է սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկի Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի կամպուսի հարթակում: ՌԻԱ Նովոստին ԱՏՖ-2024-ի գլխավոր տեղեկատվական գործընկերն է:

«Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն է, որը կառավարում է Հայաստանի երկաթուղիները։