Միշել Բարնիեն դարձավ Ֆրանսիայի վարչապետ
Սահաբ-Միշել Բարնիեն նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երկրում անցկացված համընդհանուր ընտրություններից հետո, շաբաթներ տևած քաղաքական փակուղուն վերջ տալու հույսով, վարչապետի պաշտոնում նշանակել է Brexit-ի հարցով Եվրամիության նախկին բանակցող Միշել Բարնիեին և նրան հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել։
Նշվում է,որ վարչապետ Բարնիեն մի կողմից բախվում է բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու համար Եվրահանձնաժողովի և պարտատոմսերի շուկաների ճնշմանը Ֆրանսիայի վրա, իսկ մյուս կողմից՝ բարեփոխումների առաջ մղման դժվարին մարտահրավերին և 2025 թվականի բյուջեին , այն էլ մի խորհրդարանի կողմից, որտեղ ոչ մի խմբակցություն մեծամասնություն չունի։
Մակրոնի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու խաղը հակառակ արդյունք տվեց, քանի որ նրա չափավորական կոալիցիան կորցրեց տասնյակ մանդատներ, և ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չստացավ խորհրդարանում, հայտնում է Reuters-ը։
Չնայած ձախերի կոալիցիան հարաբերական մեծամասնություն ունի խորհրդարանում, այնուամենայնիվ, Մակրոնը մերժել է կառավարություն ձևավորելու մյուս կուսակցությունների պահանջը՝ պատճառաբանելով, որ նրանք դեմ են ձախակողմյան վարչապետին։