Ամերիկացի սենատոր. Ուկրաինացիները նստած են մեկ տրիլիոն դոլարի հանքանյութերի վրա
Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը խոստովանել է, որ այս երկիրը ագահ ցանկություններ ունի Ուկրաինայի ռեսուրսների նկատմամբ։
Ամերիկացի սենատոր «Լինդսի Գրեհեմը», խոստովանելով, որ Վաշինգտոնին անհրաժեշտ են Ուկրաինայի բնական ռեսուրսները, հայտարարեց, որ ռազմական օգնությունն այս երկրին պետք է շարունակել, որպեսզի Կիևը կարողանա հաղթել Ռուսաստանի հետ հակամարտությունում։
Ինչպես գրում է ParsToday-ը, «Գրեհեմն» ընդգծել է, որ ուկրաինացիները նստած են տրիլիոն դոլար արժողությամբ հանքանյութերի վրա, որոնք կարող են օգտակար լինել ԱՄՆ տնտեսության համար։
Հարավային Կարոլինա նահանգի հանրապետական սենատոր «Գրեհեմը» բազմիցս ուկրաինացիների տիրապետության տակ եղած ռեսուրսները ներկայացրել է որպես Միացյալ Նահանգների կարևոր ակտիվներ։
Մի քանի օր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շեշտեց, որ Կիևը պետք է ավելացնի իր զինտեխնիկան՝ ասելով, որ անցյալ հունիսից ԱՄՆ-ն Ուկրաինային 4 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել։
Միջազգային շատ փորձագետներ Վաշինգտոնին համարում են այն մեծ կոալիցիայի գլխավոր դերակատարը, որը ցանկանում է սրել լարվածությունը Ուկրաինայում՝ զենք մատակարարելով մարտադաշտ՝ այն մինչև անհայտ ապագա շարունակելու նպատակով:
2022 թվականի փետրվարի 22-ին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր, ամեն անգամ, երբ խաղաղության մասին խոսվում էր, ԱՄՆ պաշտոնյաները բարձրացնում էին այն հարցը, որ պատերազմը կարող է ձգձգվել, և որ աշխարհը պետք է պատրաստվի այնպիսի պատերազմի, որը կարող է տարիներ տևել: