Աստանան կշարունակի հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի բանակցությունների համար. Տոկաև
https://parstoday.ir/hy/news/world-i222780-Աստանան_կշարունակի_հարթակ_տրամադրել_Երևանի_և_Բաքվի_բանակցությունների_համար._Տոկաև
Այս տարվա մայիսին Ղազախստանի միջնորդությամբ կայացան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2024 14:08 Asia/Tehran
  • Աստանան կշարունակի հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի բանակցությունների համար. Տոկաև

Այս տարվա մայիսին Ղազախստանի միջնորդությամբ կայացան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։

Ղազախստանը պատրաստ է շարունակել հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի բանակցությունների համար։ Այս մասին ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Պետության ղեկավարը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը հետագայում ևս շարունակել տրամադրել Ալմաթիի հարթակը խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների համար», – հայտնել են Տոկաևի մամուլի ծառայությունում։

Հիշեցնենք, որ մայիսի 10-11-ին Ղազախստանի միջնորդությամբ Ալմաթիում կայացան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։

 Sputnik.