Մելբուռնում ընթացող ցուցահանդեսի տարածքի դիմաց կայացել է Պաղեստինի կողմնակիցների բողոքի ցույց 
https://parstoday.ir/hy/news/world-i222856-Մելբուռնում_ընթացող_ցուցահանդեսի_տարածքի_դիմաց_կայացել_է_Պաղեստինի_կողմնակիցների_բողոքի_ցույց
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում ընթացող զենքի ցուցահանդեսի առջև հավաքված հակապխատերազմական ակտիվիստներն ու Պաղեստինի կողմնակիցները պահանջել են դադարեցնել զենքի առաքումը Իսրայել և վերջ տալ Գազայի պատերազմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2024 07:25 Asia/Tehran

Ավստրալիայի Մելբուռն քաղաքում ընթացող զենքի ցուցահանդեսի առջև հավաքված հակապխատերազմական ակտիվիստներն ու Պաղեստինի կողմնակիցները պահանջել են դադարեցնել զենքի առաքումը Իսրայել և վերջ տալ Գազայի պատերազմին:

Iran Press-ի փոխանցմամբ՝ ցուցարարները խաղաղ երթով անցել են Մելբուռն քաղաքում ընթացող զենքի ցուցահանդեսի տարածքի դիմացով, և կրել են Պաղեստինի  դրոշն ու վանկարկել «Ազատություն Պաղեստինին»։ 
Ոստիկանությունը փորձել է ցրել ցույցը, օգտագործելով արցունքաբեր գազ և հարձակվելով ցուցարարների վրա, սակայն վերջիններս շարունակել են ակցիան։ 
Այն բանից հետո, երբ Ավստրալիայի կառավարությունը հավանություն տվեց Իսրայելին զենքի վաճառքի նախագծին, Պաղեստինի կողմնակիցները բողոքի ցույցեր կազմակերպեցին Մելբուռն քաղաքի փողոցներում։ Ցուցարարները պահանջում էին դադարեցնել զենքի վաճառքն Իսրայելին։ 
Հարկ է նշել, որ Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակման սկզբից ի վեր ավելի քան 41 հազար պաղեստինցի է նահատակվել։