Սեպտեմբեր 17, 2024 17:58 Asia/Tehran
  • ԱՊՀ երկրների զինվորականները ՀՕՊ–ին վերաբերող հարցեր կքննարկեն Բելառուսում

Բելառուս են ժամանել ԱՊՀերկրների ռազմական պատվիրակությունները։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Պատվիրակությունները մասնակցելու են ԱՊՀերկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի նիստին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նիստում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության ապահովման շրջանակներում հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցեր:

 

Պիտակ