«Պարսից ծոց» անվանումը պատմությունից չի ջնջվելու
https://parstoday.ir/hy/news/iran-i231988-Պարսից_ծոց_անվանումը_պատմությունից_չի_ջնջվելու
Իրանի կառավարության խոսնակը շնորհավորել է Պարսից ծոցի ազգային օրվա կապակությամբ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 30, 2025 15:34 Asia/Tehran
  • «Պարսից ծոց» անվանումը պատմությունից չի ջնջվելու

Իրանի կառավարության խոսնակը շնորհավորել է Պարսից ծոցի ազգային օրվա կապակությամբ։

Ապրիլի 30-ին Իրանում նշվում է «Պարսից ծոցի ազգային օրը»։ Այս օրը Հորմուզի նեղուցից և Պարսից ծոցից պորտուգալացիների վտարման տարեդարձն է։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին ասել է. «Մեր օրացույցում Պարսից ծոցի անվանումը շրջանակի մեջ է թչ թե ինքներս մեզ, այլ նրանց հիշեցնելու համար, ովքեր մոռացկոտ են»։
Նրա խոսքով․ «Այստեղ Պարսկաստանն է և այդ անունը ոչ մմի կերպ չի ջնջվելու ոչ պատմությունից, ոժ ժամանակից ընթացքում։ Այս հողը և այս ծովը կապված են Իրանի անվան հետ, և Պարսից ծոցը հավերժ կմնա պարսկական»։
Պարսից ծոցը սահմանակից է հյուսիսից Իրանին, արևմուտքից՝ Քուվեյթին և Իրաքին, իսկ հարավից՝ Սաուդյան Արաբիային, Բահրեյնին, ԱՄԷ-ին և Կատարին։ Այն ունի 240,000 կմ² մակերես և աշխարհի երրորդ ամենամեծ ծոցն է՝ Մեքսիկական ծոցից և Հուդզոնի ծոցից հետո։ Պարսից ծոցը Հորմուզի նեղուցով միացված է Օմանի ծովին, իսկ դրա միջոցով՝ բաց ջրերին Պարսից ծոցի  կարևոր կղզիներից են՝ Խարգը, Աբու Մուսան, Մեծ Թոնբը, Փոքր Թոնբը, Քիշը, Ղեշմը և Լավանը, որոնք բոլորն էլ պատկանում են Իրանին։
Պարսից ծոցը և դրա ափերը հարուստ են նավթի և գազի հանքավայրերով, իսկ նավթի փոխադրման երթուղին անցնում է այնպիսի երկրներով, ինչպիսիք են Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն։ Այդ պատճառով այն համարվում է կարևոր և ռազմավարական նշանակության տարածաշրջան։