Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին․ Էրդողան
(last modified Tue, 24 Sep 2024 15:38:27 GMT )
Սեպտեմբեր 24, 2024 19:08 Asia/Tehran
  • Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին․ Էրդողան

Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Հույս ունենք, որ այդ գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ, և մենք կլսենք բարի լուրեր»,- ասել է Էրդողանը:

Նա շեշտել է, որ Անկարան աջակցում է երկու երկրների միջև բարձր մակարդակի շփումների շարունակմանը և կարևորում է երկխոսությունը։ Նա անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու երկրները նույնպես ջանքեր են գործադրում կարգավորման համար։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հաջողությունը դրական ազդեցություն կունենա նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վրա»,- շեշտել է Էրդողանը։