ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լիբանանում
https://parstoday.ir/hy/news/world-i223760-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարը_կոչ_է_արել_անհապաղ_դադարեցնել_կրակը_Լիբանանում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեքշաբթի կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Լիբանանում և հարգել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 01, 2024 19:01 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լիբանանում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեքշաբթի կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Լիբանանում և հարգել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Լիբանանյան լայնածավալ պատերազմից պետք է ամեն գնով խուսափել», -շեշտել է Դյուժարիկը:

Նա հայտնել է, որ Գուտերեշը երեքշաբթի ավելի վաղ զրուցել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միղաթիի հետ և ասել նրան, որ ՄԱԿ-ը պատրաստ է օգնել կարիքավորներին:

«Գլխավոր քարտուղարը կշարունակի իր շփումները, իսկ տեղում գտնվող նրա ներկայացուցիչները ևս կշարունակեն իրենց ջանքերը՝ լարված իրավիճակը հանդարտեցնելու համար»,-նշել է Դյուժարիկը։