Հունաստանի վարչապետի անակնկալ նվերը Բան Կի Մունին
https://parstoday.ir/hy/news/world-i22381-Հունաստանի_վարչապետի_անակնկալ_նվերը_Բան_Կի_Մունին
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Աթենքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ ունեցած հանդիպման ժամանակ վերջինիս փրկարարական բաճկոն է նվիրել: Հաղորդում է arabic.rt.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2016 16:19 Asia/Tehran
  • Հունաստանի վարչապետի անակնկալ նվերը Բան Կի Մունին

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Աթենքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ ունեցած հանդիպման ժամանակ վերջինիս փրկարարական բաճկոն է նվիրել: Հաղորդում է arabic.rt.com-ը:

Անակնկալ նվերը հանձնելիս Ցիպրասը նշել է. «Սա խորհրդանշական նվեր է, կյանքի պահպանման միջոց հազարավոր փախստականների համար, որոնք հունական կղզիներ են հասել Էգեյան ծովը լողալով»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ալեքսիս Ցիպրասին «կարևոր նվերի» համար:ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի նաև հունական Լեսբոս կղզում ապաստանած շուրջ 3400 փախստականներին, որոնք Հունաստան են ժամանել Եվրոպական միության և Թուրքիայի միջև համաձայագրի գործարկումից հետո: Բան Կի Մունը շեշտել է, որ իր այցի նպատակը ևս մեկ անգամ հույն ժողովրդին և հունական կառավարությանը շնորհակալություն հայտնելն է փախստականներին ցուցաբերվող աջակցության համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «իր խորը վիշտն է արտահայտել Միջերկրական ծովում խեղդված փախստականների մահվան կապակցությամբ»: Հիշեցնենք, որ 2016թ.-ից մեկնարկից ի վեր 2510 փախստական խեղդվել է Միջերկրական ծովի ջրերում, մինչդեռ 2015 թ.ի նույն ժամանակահատվածում խեղդվողների թիվը 1885 էր:

Ankakh.com

18/6/2016