Ազնվամորին նվազեցնում է մի շարք ծանր հիվանդությունների ռիսկը
Հունիս 18, 2016 16:32 Asia/Tehran
Փորձագետների խոսքով՝ ազնվամորին մարդկանց պաշտպանում է ոչ միայն սիրտ-անոթային մահացու հիվանդություններից, դիաբետից և լյարդի հիվանդություններից, այլ նաև տկարամտությունից: Այն նվազեցնում է տկարամտության հետ կապված բորբոքումների աստիճանը՝ հայտնում է Science World Report-ը:
Փորձերը ցույց են տվել, որ ազնվամորին ունի հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություններ և կարգավորում է նյութափոխանակությունը: Այն դանդաղեցնում է ծերացման պրոցեսը և նվազեցնում Ալցհեյմերի հիվանդության ռիսկը:
Գիտնականները նաև վստահ են, որ ազնվամորին գաղտնի զենք է քաղցկեղի դեմ: Այն քայքայում է քաղցկեղի բջիջների մոտ 90%-ը:
18/6/2016
Պիտակ