Հոկտեմբեր 03, 2024 12:16 Asia/Tehran
  • Թրամփն արձագանքել է Իրանի «Ազնիվ խոստում 2» գործողությանը

Pars Today-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքելով Իսրայելի ռեժիմի ռազմական և անվտանգության կենտրոնների վրա Իրանի հարձակմանը, հայտարարել է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահ, նման բան տեղի չէր ունենա։

Դոնալդ Թրամփը հայտարարել է․ «Աշխարհը դուրս է եկել վերահսկողությունից»։

Նշելով, որ Իսրայելի հանցագործություններին Իրանի պատասխանը շփոթեցրել է Սպիտակ տան պաշտոնյաներին, Թրամփը հավելել է․ «Մենք չունենք ղեկավարություն և ոչ ոք չի կառավարում երկիրը: Մենք ունենք անպետք նախագահ և ամբողջովին բացակայող փոխնախագահ, որը միայն ֆինանսական աջակցություն է ներգրավում: Ոչ ոք երկրի ղեկին չէ և Բայդենն ու Հարիսը չեն հասկանում, թե ինչ է կատարվում»։

Շարունակելով Իարնի դեմ ուղված թշնամական հայտարարությունները, Թրամփը հավելել է, թե իր նախագահության օրոք Իսլամական Հանրապետությունը վերահսկվում էր։

ԱՄՆ նախկին նախագահն Իրանին մեղադրել է Արևմտյան Ասիան ոչնչացնելու մեջ։

Հատկանշական է, որ հակառակ Թրամփի պնդման, վերջին մեկ տարվա ընթացքում Սիոնիստական ռեժիմն է, որ Գազայի հատվածի ու Լիբանանի դեմ պատերազմներով և Թեհրանում ահաբեկչական գործողություններով, ամբողջ տարածաշրջանը հասցրել է  լայնածավալ  պատերազմի շեմին:

ԻԻՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ոտնահարմամբ Թեհրանում Իսրայելի ռեժիմի կողմից Իսմայիլ Հանիեյի սպանությունից, ինչպես նաև սեյեդ Հասան Նասրալլահի, գեներալ-մայոր սեյեդ Աբբաս Նիլֆուրուշանի սպանություններից և անմեղ պաղեստինցի և լիբանանցի կանանց ու երեխաների կոտորածներից հետո, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված պաշտպանվելու օրինական իրավունքի վրա, երեքշաբթի ուշ երեկոյան, Իրանը, «Ազնիվ խոստում 2» գործողության ընթացքում,  առնվազն 200 բալիստիկ հրթիռ է արձակել  Իսրայելի ռեժիմի ռազմական և անվտանգության կենտրոնների ուղղությամբ։

 

 

 

Պիտակ