Հոկտեմբեր 09, 2024 11:30 Asia/Tehran
  • Արևմտայն Ասիայում Բայդենի վարած քաղաքականությունը ձախողվել է

The New York Times-ը գրում է, որ Սիոնիստական ռեժիմի միջազգային մեկուսացումը և պաղեստինյան ու լիբանանյան Դիմադրությանը հաղթելու անկարողությունը վկայում են Արևմտյան Ասիայում ամերիկյան արտաքին քաղաքականության ձախողման մասին։

«Ինչպես ձախողվեց Արևմտյան Ասիայում Բայդենի քաղաքականությունը» վերանագրով հյոդվածում թերը գրում է, որ ձախողումը կապված է «Ալ Աղսայի փոթորիկ» գործողության հրամանատար և ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Յահյա Ալ-Սանվարի հետ։

Թերթը գրում է․ «Սանվարը ցույց տվեց, որ Իսրայելը խոցելի է և իր գորոծղություններով վերացրեց միջազգային համակարգում իր լեգիտիմությունն ու իշխանությունը»:

Անդրադառնալով արաբական երկրների ու Իսրայելի հարաբերությունների կարգավորման «Աբրահամի համաձայնագրի» վրա «Ալ Աղսայի փոթորիկ» գործողության բացասական ազդեցությանը, թերթը գրել է․ «Այն ժամանակ, երբ Իսրայելը կարգավորում էր հարաբերություններն արաբական երկրների հետ և Պաղեստինի գործը մոռացության էր մատնվում, Սանվարը կրկին հիշեցրեց աշխարհին պաղեստինյան ժողովրդի տառապանքների և այդ տառապանքը վերացնելու համար պայքարելու անհրաժեշտության մասին»։

The New York Times-ը գրում է, որ «Ալ Աղսայի փոթորիկ» գործողության արդյունքում Իսրայելի ռեժիմը մեկուսացավ, ինչպես դա տեղի ունեցավ ՀԱՀ-ում իշխող ապարտեիդի ռեժիմի դեպքում։ 

Թերթը գրում է, որ Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը ձախողվել է, մի կողմից արաբական երկրների հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման քաղաքականության ձախողման պատճառով, իսկ մյուս կողմից, քանի որ Վաշինգտոնին չհաջողվեց ստանալ Գազայի ժողովրդի ցեղասպանության ու հիմա էլ Լիբանանի ժողովրդի կոտորածի համար համաշխարհային աջակցություն։ 

Թերթը մեջբերում է  Արտաքին հարաբերությունների ամերիկյան խորհրդի նախկին ղեկավար Ռիչարդ Հաասին, ով Արևմտյան Ասիայում Վաշինգտոնի քաղաքականության ձախողման մասին գրել է. «Արտաքին քաղաքականությունը ենթադրում է ազդեցություն կառավարությունների արտաքին քաղաքականության վրա։ ԱՄՆ-ն ձախողվել է այս հարցում»։ 

 The New York Times-ը նաև մեջբերել է ամերիկյան արտաքին քաղաքականության ավագ վերլուծաբան  Ֆրանկլին Ֆոերին, ով Արևմտյան Ասիայում Վաշինգտոնի քաղաքականությունն անվանել է «ձախողման անատոմիա»:

Անդրադառբնալով Իսրայելում տիրող իրավիճակին, թերթը գրել է․ «Հոկտեմբերի 7-րդ տարելիցին Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ չկա։ Իսկ ռեժիմի գործողությունների պատճառով զոհվել է ավելի քան 40 հազար պաղեստինցի, հազարավոր ուրիշներ վիրավորվել ու տեղահանվել են։

Գազան այսօր վերածվել է այնպիսի ավերակի, որը դուրս է մարդկային պատկերացումից։  Մեկ տարի  շարունակվող պատերազմից հետո իսրայելցի գերիներն ազատ չեն արձակվել և հրադադարի համաձայնագրի հույս չկա։ Պատերազմը տարածվել է Լիբանանում, և մենք ականատես ենք լինում Թել Ավիվի և Թեհրանի միջև փոխհրաձգության։ Իսրայելի միջազգային հեղինակությունը վնասվել է և միջազգային քրեական դատարանում ռեժիմին մեղադրել են ցեղասպանության մեջ»։ 

Ռեժիմի միաջզգային հեղինակությանն ամենամեծ վնասը հասցվեց այն ժամանակ, երբ ՀԱՀ-ն Արդարադատության միջազգային դատարան հայց ներկայացրեց  1948 թ․ Ժնևում ստորագրված Ցեղասպանության կոնվենցիան խախտելու մեղադրանքով, իսկ ավելի ուշ դատարանի դատախազը պահանջեց ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և   պատերազմի նախարար Յոավ Գալանտի  ձերբակալության միջազգային օրդեր տրամադրել։ Հատկանշական է, որ Բայդենի կառավարությունը դեմ է արտահայտվել այս պահանջներին։ 

Հարկ է նշել, որ բացի Իսրայելին ուղղակի ֆինանսական, ռազմական, քաղաքական և լրատվական օգնությունից, Սիոնիստական ռեժիմին աջակցելու նպատակով Բայդենի կառավարությունը կիրառել է նաև պատժիչ միջոցներ, ինչպիսիք են այլ երկրների դեմ պատժամիջոցների կիրառումը և օրենքների ընդունումը, որոնք կանխում են Իսրայելի թուլացումը։  

Ու թեև թեև Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև առկա են որոշ հարցերի շուրջ տարաձայնություններ, սակայն դա չի նշանակում Սիոնիստական ռեժիմին ամերիկյան աջակցության ավարտ կամ կրճատում։ Բայդենի կառավարությունը բազմիցս հայտարարել   է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին ցանկացած իրավիճակում։

Պիտակ