Ստաբանությունն Արեւմուտքի հոգեբանական պատերազմն է Թեհրան-Մոսկվա հարաբերությունների դեմ
(last modified Mon, 21 Oct 2024 13:38:25 GMT )
Հոկտեմբեր 21, 2024 17:08 Asia/Tehran
  • Ստաբանությունն Արեւմուտքի հոգեբանական պատերազմն է Թեհրան-Մոսկվա հարաբերությունների դեմ

Սահաբ - Ռուսաստանում Իրանի դեսպանը Իրան-Ռուսաստան հարաբերությունների մասին արեւմտյան երկրների ստաբանությունը համարել է մեդիա պատերազմ Թեհրանի ու Մոսկվայի դեմ։

Հյուսիս-Հարավ միջանցքը, որը 2000 թվականին Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի կամքի և վճռականության արդյունքն էր՝ ստեղծելու բեռնափոխադրման միջանցք, հաջորդ տարիներին ականատես եղավ այլ երկրների միացմանն այս տարանցիկ ճանապարհին։

Հյուսիս-Հարավ միջանցքի արևմտյան երթուղին, որն ընդգրկում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Ադրբեջանը, երկաթուղային առումով 162 կմ  երկարությամբ բացակայող օղակ ունի Ռեշտի և Աստարայի միջև։

Ուստի անցյալ տարի Իրանն ու Ռուսաստանը համագործակցության հուշագիր ստորագրեցին այս երկաթուղու կառուցման համար. Փոխըմբռնման հուշագիր, որի իրականացմամբ Ասիայի հարավը Սանկտ Պետերբուրգի և Պարսից ծոցի միջև ամենակարճ երկաթուղային ճանապարհով կմիանա Եվրոպային։ 

Միևնույն ժամանակ, վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ ռուսները հրաժարվելու են այս ծրագրի իրագործումից, և Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին այն որակեց Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածություն ստեղծելու Արևմուտքի քաղաքականությանը համահունչ։ Նա ասաց․-Ռուսները հավատարիմ են մնում իրենց պարտավորություններին Հյուսիս-Հարավ միջանցքի արևմտյան երթուղու պլանի իրականացման հարցում։

Ջալալին Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների նկատմամբ Արևմուտքի մոտեցումը համարեց կեղծ խնդիրների ընդգծում և ասաց․- Արևմուտքցիները չեն հանդուրժում Թեհրանի եւ Մոսկվայի հավասարակշռված հարաբերությունները եւ ամեն օր կեղծ լուրեր ու տեղեկություններ են տարածում Ուկրաինայի դեմ երկկողմ համագործակցության մասին։

Հարկ է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանը կիսում են ռազմավարական շահերը երկկողմ ոլորտներում, հատկապես տնտեսական, ռազմական և անվտանգության հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում, ինչպիսիք են ԱՄՆ-ի միակողմանիությանը դիմակայելը, և սա եղել է վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական գործոններից մեկը։