ԱՄՆ-ում տղամարդը հոր դին մի քանի տարի պահել է սառնարանում
(last modified Fri, 01 Nov 2024 07:21:33 GMT )
Նոյեմբեր 01, 2024 10:51 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում տղամարդը հոր դին մի քանի տարի պահել է սառնարանում

Արիզոնայի բնակիչ Ջոզեֆ Հիլը ձերբակալվել է անցյալ շաբաթ։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ մարմինը թաքցնելու և մարդու մահվան մասին չհայտնելու համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ձերբակալության ժամանակ Հիլը պատմել է, որ սառնարանը գնել է չորս տարի առաջ՝ հոր մահվան հաջորդ օրը:

Տղամարդը վախենում էր կորցնել իր հայրական տունը, քանի որ կարծում էր, որ կարող է չժառանգել այն: Հայտնի է, որ Հիլը շարունակել է ստանալ հոր սոցիալական նպաստները մինչև 2023 թվականի մարտը ներառյալ։

Հարևանները ոստիկանություն են հայտնել տան բակում դրված սառնարանի մասին։ Դիակը պահելու ժամանակ հրդեհների պատճառով տան հոսանքը մի քանի անգամ անջատվել է։ Դիակի հայտնաբերման պահին սառնարանն արդեն մի քանի ամիս հոսանքազրկված էր։

Խուզարկուները նկարագրել են սառնարանի պարունակությունը որպես «կմախքի մնացորդներ» և «զգալի քանակության կենսաբանական նյութ»:

Ջոզեֆ Հիլի հոր մահվան պատճառը դեռ պարզված չէ։