Իռլանդիան և Իսրայելի հանցագործությունների գործը․ Անկախ մոտեցում Եվրոպայում
Իռլանդիայի խորհրդարանը հաստատել է Իսրայելի ռեժիմը որպես հանցավոր ռեժիմ հայտարարելու մասին առաջարկված նախագիծը։ Այդպիսով Իռլանդիան ցույց է տվել, որ հակառակ է գնում ԵՄ դիրքորոշմանն ու անկախ կերպով պատժում է ռեժիմին։
Իռլանդիայի օրենսդիրները հաստատել են նախագիծը, որով Իսրայելը հայտարարվում է Գազայում ցեղասպանություն իրականացնող հանցավոր ռեժիմ։
Pars Today-ի հաղորդմամբ՝ ոչ պարտադիր բանաձևն Իռլանդիայի կառավարությանը կոչ է անում առևտրային, ճանապարհորդական և դիվանագիտական պատժամիջոցներ սահմանել Սիոնիստական ռեժիմի դեմ:
Օրենսդիները նաև կառավարությունից պահանջել են անհապաղ դադարեցնել Սիոնիստական ռեժիմի հետ ռազմական տեխնիկայի և սպառազինության ոլորտում բոլոր գործարքները, դադարեցնել երկակի նշանակության ապրանքների արտահանման լիցենզիաների տրամադրումը, և արգելել Թել Ավիվ զենք տեղափոխող ինքնաթիռներին՝ օգտվել Իռլանդիայի օդանավակայաններից։
Հարկ է նշել, որ ավելի վաղ Իռլանդիայի ԱԳ նախարար Մայքլ Մարտինը հայտարարել էր, որ Դուբլինը միանում է Արդարադատության միջազգային դատարան Սիոնիստական ռեժիմի դեմ Հարավաաֆրիկյան Հանրապետության ներկայացրած բողոքի հայցին։
Վերջերս Իռլանդիայի կառավարությունը հայտարարել էր, որ մտադիր է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ։
ԵՄ դիրքորոշման շրջանակից դուրս այս որոշումներն ընդունվում են Իռլանդիայի և Իսպանիայի ջանքերի շրջանակներում, որոնք Սլովենիայի և Լյուքսեմբուրգի հետ մաիսին ձևավորել են պաղեստինցիների աջակցության շարժում և փորձում են կանխել իսրայելական արտադրանքի, հատկապես՝ սննդի և արդյունաբերական արտադրանքի արտահանումը Եվրոպա:
Եվրամիությունը Իսրայելի խոշորագույն առևտրային գործընկերն է, որի առևտրի ծավալն անցյալ տարի հասել է մոտ 50 միլիարդ դոլարի։ Այս տարեսկզբին Իռլանդիան, Իսպանիան և մի շարք այլ երկրներ դիմել են միությանը՝ Իսրայելի հետ գործընկերության համաձայնագրի կասեցման խնդրանքով։ ԵՄ արտաքին քաղաքականության համակարգող Ջեզեպ Բորելն աջակցել է այս առաջակին։ Սակայն Սիոնիստական ռեժիմին աջակցող երկրները, հատկապես Ավստրիան և Գերմանիան կանխել են այդ որոշման ընդունումը։
Իռլանդիան և Իսպանիան հայտարարել են, որ այդ որոշումը պետք է կայացվի, հաշվի առնելով Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի վիճռը, որն ընդունվել է անցյալ հուլիսին և անօրինական է ճանաչել Իսրայելի կողմից Արևմտյան ափի օկուպացիան:
Վերջին ամիսներին հրապարակվել են մի շարք զեկույցներ, որոնք հաստատում են, որ Իռլանդիան այս հարցում վարում է Եվրամիության դիրքորոշումից անկախ քաղաքականություն և նպատակ ունի պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ:
Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը մոտ երեք շաբաթ առաջ հայտարարեց, որ ջանքեր է գործադրում Իսրայելի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու համար և կարծում է, որ եվրոպական երկրները պետք է օգնեն կյանքի կոչել այս որոշումը։ Փորձագետների կարծիքով՝ Իռլանդիան, հավանաբար, պատժամիջոցներ կկիրառի Հորդանան գետի արևմտյան ափի սիոնիստական բնակավայրերում արտադրվող այլ ապրանքների նկատմամբ, իսկ Եվրամիությունը չի արձագանքի և կոնկրետ պատիժներ չի սահմանի այդ երկրի դեմ, քանի որ չի ցանկանում ներքին լարվածություն ստեղծել։
Նշվում է, որ պատժամիջոցները կարող են ներառել Արևմտյան ափի սիոնիստական բնակավայրերում արտադրվող սննդամթերքի և ապրանքների ներմուծումը, որոնք գտնվում են Կանաչ գծից դուրս։ Իռլանդիայի գնահատականներով, այդ ապրանքների արժեքը հասնում է տարեկան մեկ միլիոն եվրոյի։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի վրա հարձակումների սկզբից ի վեր, ռեժիմի արտադրած ապրանքների բոյկոտի շարժմանն աջակցող երկրների թիվն աճել է։ Եվ պատերազմից 14 ամիս անց, նույնիսկ արևմտյան երկրների կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում մեկուսանալու՝ ռեժիմի ղեկավարների մղձավանջն իրականություն է դարձել։