Ամստերդամի գաղտնիքը․ Հայացք իսրայելցիների շրջանում ռասիզմի և գերիշխանության հոգեբանական արմատներին
https://parstoday.ir/hy/news/world-i225486-Ամստերդամի_գաղտնիքը_Հայացք_իսրայելցիների_շրջանում_ռասիզմի_և_գերիշխանության_հոգեբանական_արմատներին
Փորձագետ Աբեդ Աբու Շեհադեն կարծում է, որ Ամստերդամում իսրայելական ֆոիտբոլային թիմի երկրպագուների համար անսպասելի էր, որ իրենց պահվածքը չի հանդուրժվի իսրայելական մշակույթից և գրավյալ տարածքներից դուրս։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 11, 2024 05:56 Asia/Tehran
  • Աջ կողմում՝ իսրայելցիների կողմից Ամստերդամի անկարգությունների ժամանակ բարձրացված դրոշը  Ձախ կողմում՝ տխուր պաղեստինցի երեխան՝ Գազայի ավերակների վրա
    Աջ կողմում՝ իսրայելցիների կողմից Ամստերդամի անկարգությունների ժամանակ բարձրացված դրոշը  Ձախ կողմում՝ տխուր պաղեստինցի երեխան՝ Գազայի ավերակների վրա

Փորձագետ Աբեդ Աբու Շեհադեն կարծում է, որ Ամստերդամում իսրայելական ֆոիտբոլային թիմի երկրպագուների համար անսպասելի էր, որ իրենց պահվածքը չի հանդուրժվի իսրայելական մշակույթից և գրավյալ տարածքներից դուրս։

Թել Ավիվի իսրայելական համալսարանի ուսանող Շեհադեն, ով երկար տարիներ ապրել է սիոնիստների մեջ, «Իսրայելցի ֆուտբոլային խուլիգանները ցեղասպանության մշակույթը բերել են Ամստերդամ» վերնագրով հոդվածում անդրադարձել է Ամստեդրամում տեղի ունեցած անկարգության արմատներին։ 
Pars Today-ը ներկայացրել է հատվածներ այս հոդվածից։
Սա զանգվածային սպանությունները տոնող հասարակության սարսափելի պահվածքի վերջին օրինակն է։ Ականատես լինելով ավերածությունների ու սպանությունների զանգվածային մասշտաբներին՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իսրայելցիների մեջ «ցեղասպանության մշակույթի» տարածմանը։ 
Հինգշաբթի օրը  Ամստերդամում կայացած խաղի ժամանակ Թել Ավիվի «Մաքաբի»  ֆուտբոլային ակումբին աջակցող իսրայելցի երկրպագուները բախվել են հոլանդացի երիտասարդների հետ։ Իսրայելցիները վանկարկել են հակաարաբական կարգախոսներ, իջեցրել պաղեստինյան դրոշները և անտեսել իսպանական ջրհեղեղի զոհերին հարգելու համար մեկ րոպե լռություն պահպանելու կոչը։ 
Նրանք ըստ երևույթին չեն պատկերացրել, որ ռասիստական կարգախոսներ վանկարկելը և օտար տարածքում մասնավոր սեփականության վանդալիզմը անընդունելի է և կարող է զայրացնել տեղի բնակիչներին:
Իսրայելցի երկրպագուների մտածելակերպը համահունչ է ցեղասպանության մշակույթին, որը տարածվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից և թույլ տվել իսրայելցիներին իրենց օրենքից և բարոյականությունից վեր դասել ոչ միայն Իսրայելում, այլև ամբողջ աշխարհում:
Իսրայելական թիմի երկրպագուների բռնությամբ լի կարգախոսները պետք է քննարկել նաև սոցիալական համատեքստում, որը շարունակում է արդարացնել Գազայում Իսրայելի ցեղասպանական պատերազմը։ 

 

Բռնության աճ 
Իսրայելցի երկրպագուները ներկայացնում են մի մշակույթ, որում մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ը սովորական էին «Մահ արաբներին» կամ «Այրե՛ք նրանց գյուղերը» կարգախոսները։ Եվ նրանց համար անսպասելի էր, որ իրենց պահվածքը չի հանդուրժվի իսրայելական մշակույթից և գրավյալ տարածքներից դուրս։
Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ավելի քան մեկ տարի Իսրայելում տարբեր միջոցներով տարվում է ցեղասպանության քարոզ և բացակայում է այդ երևույթի նկատմամբ հանրային քննադատությունը: Սիոնիստների շրջանում մեծ աջակցություն է վայելում Գազայում պաղեստինցի երեխաների սպանության և խաղաղ բնակիչների սովահարության հիմնավորումը։
Անցյալ ամիս «Ալ Ջազիրա»-ն հեռարձակեց վավերագրական ֆիլմ, որը պատմում է սոցիալական ցանցերում իսրայելցի զինվորների հրապարակումների մասին։ Այդ հրապարակումները նրանց  ռազմական հանցագործությունների ապացույցներն են։ 
Մինչ աշխարհի մեծ մասը ցնցված էր այդ հրապարակումների բովանդակությունից, իսրայելցիներն ու սիոնիստները պաշտպանեցին զինվորներին:
Անցյալ տարի թողարկվել են երգեր, կատակերգություններ, լրագրողական հաղորդումներ և մշակութային շոուներ, որոնք կրոնական առաջնորդների, ֆուտբոլիստների և գիտնականների հայտարարությունների հետ մեկտեղ բացահայտորեն քարոզել են ցեղասպանություն, ներառյալ երեխաների սպանությունը:
Իսրայելցի վերլուծաբաններն առանց որևէ սահմանափակման, կոչ են արել սպանել տասնյակ հազարավոր պաղեստինցիների. Ոմանք ասում են, որ զինվորականները պետք է ավելի շատ մարդկանց սպանեն կամ դադարեցնեն Գազա մարդասիրական օգնության մուտքը։ 
Իսկ համալսարանականներն ու մեկնաբանները նաև քննարկել են, թե ինչպես արդարացնել քաղաքացիական բնակչության սովամահությունը, որը հրաժարվում է կատարել Իսրայելի զինվորական հրամանները:

 

Անպատժելիություն

Անպատժելիությունն առկա է հասարակության շրջանում։ Իսրայելի հասարակության քննարկած թեմաները բացահայտում են, որ նրանք կողմ են  Գազայի պատերազմում ավելի շատ սպանություններին ու ավերածություններին։  
Իսրայելցիները տոնում են պաղեստինցիների մահը՝ ծափահարելով և բարձրացնելով գավաթները։ Որոշները նույնիսկ փախլավա են բաժանում։ Այս ամենը տեղի է ունենում մի հասարակությունում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ զինված են, իսկ  Արևոմւտքի աջակցության շնորհիվ, Իսրայելն ունի անձենմխելիություն։ 
Պարզ է, որ Իսրայելի քաղաքական և մշակութային էլիտան պատասխանատու է հասարակական մտածելակերպի ձևավորման համար և հանդիսանում է այս ցեղասպան մշակույթի հիմքը։
Ցավոք, աշխարհը նաև գովում է Իսրայելին՝ ռեպրեսիվ մեխանիզմներ մշակելու համար: Օկուպացիայի պայմաններում Իսրայելի սպառազինական արդյունաբերությունը զարգանում է, և պաղեստինցիները սպանվում են այդ սպառազինության փորձարկման հետևանքով։ 
Իսկ ռեժիմի ԲՈՒՀ-երը ենթակառուցվածքներ և հետազոտություններ են տրամադրում  պաղեստինցիներին ճնշելու համար: Արաբական երկրները նպաստում են այս գործընթացին՝ կարգավորելով Իսրայելի հետ հարաբերությունները։ Այս բոլոր գործոնները նպաստել են ցեղասպանության մշակույթի տարածմանը։ 

 

Թրամփի վերադարձը

Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո այս մշակույթն ամենայն հավանականությամբ, կամրապնդվի: Ակնկալվում է, որ Թրամփը կշարունակի իր երկրի աննախադեպ աջակցությունը Իսրայելի ռազմական մեքենային և կխրախուսի ցեղասպանության մշակույթը:
Իսրայելի աջերը տոնեցին Թրամփի հաղթանակը. Պատճառը ոչ թե ռազմական կամ դիվանագիտական օգնությունն էր, այլ այն ակնկալիքը, որը Թրամփն  Իսրայելին թույլ կտա սովամահության հասցնել Գազայի ժողովրդին և աչք կփակի ռեժիմի  ընդունած հակադեմոկրատական բոլոր օրենքների վրա, որոնք ուղղված են միայն պաղեստինցիներին վնասելուն:  

 


Աբեդ Աբու Շեհադեն քաղաքական ակտիվիստ է, որը բնակվում է օկուպացված տարածքներում։ Նա ավարտել է Թել Ավիվի համալսարանը՝ քաղաքագիտության մագիստրոսի կոչումով։
 

Abou Shhadeh, Abed. 2024. Israeli football hooligans bring culture of genocide to Amsterdam. MEE.