Իրան. Ժամանակն է Իսրայելին հեռացնել ՄԱԿ-ից
(last modified Mon, 11 Nov 2024 06:26:29 GMT )
Նոյեմբեր 11, 2024 09:56 Asia/Tehran
  • Իրան. Ժամանակն է Իսրայելին հեռացնել ՄԱԿ-ից

Կիրակի օրը Ռիադում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական լիգայի ԱԳ նախարարների համատեղ նիստում, որի ընթացքում քննարկվեց Պաղեստինում և Լիբանանում Սիոնիստական ռեժիմի շարունակվող ագրեսիաների դեմ պայքարի հարցը, ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Ժամանակն է Իսրայելին հեռացնել ՄԱԿ-ից։

Դատապարտելով պաղեստինցիների դեմ Իսրայելի ռեժիմի հանցագործություններին ԱՄՆ-ի ու Արևմուտքի աջակցության շարունակումը, Ղարիբաբադին ընդգծել է․ «Որպես Արևմուտքի ապօրինի զավակ՝ Սիոնիստական ռեժիմը զերծ է մնացել որևէ պատասխանատվությունից, և նման իրավիճակում Պաղեստինի ժողովուրդը օրինական իրավունք ունի պաշտպանելու և դիմակայելու օկուպացիային ու ագրեսիային, ինչպես նաև իրացնելու իր բնածին իրավունքը»։ 

Ղարիբաբադին Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական լիգայի անդամ երկրներին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի և այդ ռեժիմին աջակցող բոլոր կառույցների դեմ։ 

Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է վերականգնել ՄԱԿ-ի Ապարտեիդի կոմիտեի աշխատանքը՝ իսրայելական ռեժիմի հանցագործությունների դեմ պայքարի նպատակով, ինչպես նաև դատապարտել  ռեժիմի ագրեսիան տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում՝ Լիբանանի, Սիրիայի և Եմենի դեմ՝ որի նպատակն է տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ։