Ալիեւը СОР 29 գագաթաժողովում պարծենում է Լեռնային Ղարաբաղի օկուպացմամբ
ՄԱԿ-ի СОР 29 խոշոր միջոցառման անցկացումը Բաքվում Ադրբեջանի իշխանություններն ընկալել են որպես Լեռնային Ղարաբաղի եւ մարդկայնության դեմ հանցագործությունների անվերապահ աջակցություն։
«Ադրբեջանին հնարավորություն է ընձեռվել ընդունել СОР 29-ը մոտ 200 երկրների միաձայն որոշմամբ։ Դա Ադրբեջանի հանդեպ հարգանքի նշան է եւ նշանակում է մեր ակտիվ դերի գնահատում միջազգային ասպարեզում»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 12-ին, ելույթ ունենալով СОР 29 գագաթաժողովի բացման արարողությանը Բաքվում։
Արարողությանը ներկա է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, որը խիստ անհանգստացած է կլիմայական փոփոխություններով։ Իսկ Ալիեւը հայտնել է հետեւյալը. «Չորս տարի առաջ մենք տոնեցինք պատմական հաղթանակը երկրորդ ղարաբաղյան պատերազմում։ Մեկ տարի առաջ մենք լիովին վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը ՄԱԿ Կանոնադրության, միջազգային իրավունքի եւ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի համապատասխան, որոնք 30 տարի մնում էին թղթի վրա։ Մենք ինքներս կատարեցինք այդ բանաձեւերը։ Վերականգնեցինք միջազգային իրավունքը, արդարությունը եւ վերջ դրեցինք հայկական օկուպացիային»։
Եվ քանի որ Ադրբեջանը ոչ էկոլոգիական ածխաջրածինների խոշոր մատակարար է, Գուտերեշը եւ Բաքու եկած քաղաքական ողջ Էլիտան հանգիստ նայում են, թե ինչպես է Ալիեւը ամբիոնից օկուպացիան «ազատագրում» անվանում, իսկ էթնիկ զտումները՝ «արդարություն»։
news.am