Պենտագոնի պաշտոնյան. ԱՄՆ-ի ուժերը պետք է հեռանան Կարմիր ծովից
(last modified Fri, 15 Nov 2024 13:30:50 GMT )
Նոյեմբեր 15, 2024 17:00 Asia/Tehran
  • Պենտագոնի պաշտոնյան. ԱՄՆ-ի ուժերը պետք է հեռանան Կարմիր ծովից

Պենտագոնի զենքի գնումների գլխավոր աշխատակիցն ասել է. «Անսարոլլահը սարսափելի է դարձել: Այն գործողությունները, որ ես տեսել եմ նրանցից վերջին վեց ամիսների ընթացքում, ապշեցրել են ինձ»։

Ըստ Iran Press News գործակալության՝ պաշտպանության փոխնախարար, Պենտագոնի զենքի գնումների գլխավոր պատասխանատու Բիլ Լա Պլանտեն Axios-ին տված հարցազրույցում ասել է. «Հութիները (Անսարոլլահ) ավելի ու ավելի են ակնարկում առաջադեմ սպառազինության, ներառյալ հրթիռների մասին, որոնք կարող են զարմանալի բաներ անել»:

Նշելով, որ ես ինժեներ և ֆիզիկոս եմ, Լա Պլանտեն ընդգծել է. «Եմենի Անսարոլլահի դիմադրության ուժերը դարձել են շատ հզոր և սարսափելի: Այն գործողությունները, որ ես տեսել եմ նրանցից վերջին վեց ամիսների ընթացքում, ապշեցրել են ինձ։ Եթե ​​բալիստիկ հրթիռը հարվածի ռազմանավին, մենք շատ վատ օր ենք ունենալու, ուստի պետք է հեռու մնալ Կարմիր ծովից»:

Անցած մեկ տարում, Գազայում Ալ-Աղսա փոթորիկ գործողության մեկնարկից հետո, ի աջակցություն պաղեստինյան ժողովրդի դիմադրության, Եմենի բանակը թիրախավորել է մի քանի նավեր, որոնք պատկանել են օկուպացված Ղոդս ռեժիմին կամ նավեր որոնք մեկնում են օկուպացված տարածքներ՝ Կարմիր ծովում և Բաբ ալ-Մանդաբ նեղուցում:

Եմենի բանակի ուժերը խոստացել են, որ քանի դեռ Սիոնիստական ​​ռեժիմը չի դադարեցնել իր հարձակումները Գազայի հատվածի և Լիբանանի վրա, նրանք կշարունակեն գրոհել այս ռեժիմի նավերը կամ դեպի գրավյալ տարածքներ մեկնող նավերը։

Եմենի տարբեր շրջաններ, հատկապես Հոդեյդա նահանգը, վերջին ամիսներին դարձել են ԱՄՆ-ի և Անգլիայի ագրեսիվ հարձակումների թիրախը։

Այս հարձակումներն իրականացվում են Եմենի ազգային կառավարության վրա ճնշում գործադրելու և Սիոնիստական ​​ռեժիմի դեմ կիրառվող ծովային շրջափակումը կասեցնելու նպատակով։