ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առիթով Վարշավայի մարզադաշտը 2.5 մետրանոց պարսպով կպատեն
https://parstoday.ir/hy/news/world-i22570-ՆԱՏՕ_ի_գագաթաժողովի_առիթով_Վարշավայի_մարզադաշտը_2.5_մետրանոց_պարսպով_կպատեն
Վարշավայի ազգային մարզադաշտի շուրջ, որտեղ հուլիսի 8-9-ն անցկացվելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, 2.5 մետրանոց պարիսպ կկառուցեն, իսկ գագաթաժողովի մասնակիցների անվտանգությունը կապահովեն 6 հազար ոստիկաններ: Այս մասին հաղորդում է «Լեհական ռադիո»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2016 05:01 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առիթով Վարշավայի մարզադաշտը 2.5 մետրանոց պարսպով կպատեն

Վարշավայի ազգային մարզադաշտի շուրջ, որտեղ հուլիսի 8-9-ն անցկացվելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, 2.5 մետրանոց պարիսպ կկառուցեն, իսկ գագաթաժողովի մասնակիցների անվտանգությունը կապահովեն 6 հազար ոստիկաններ: Այս մասին հաղորդում է «Լեհական ռադիո»-ն:

«Նախ՝ պատնեշն անհրաժեշտ է, որպեսզի մարզադաշտի առջեւ տարածքում հնարավոր լինի զննել մարդկանց եւ ավտոմեքեները, բացի այդ, այն կկանխի այն անձանց հարձակումները, որոնք կփորձեն խափանել գագաթաժողովի անվտանգությունը»,- հայտարարել է ոստիկանության գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ Դարիուշ Դիմինսկին:

Այսպես կոչված, զրոյական գոտի կստեղծվի. այն մարդիկ եւ ավտոմեքենաները, որ կհայտնվեն այդ տարածքում, մանրակրկիտ զննության կենթարկվեն: Կառավարության պահպանության գրասենյակը նաեւ հանդես է եկել առաջարկությամբ՝ գագաթաժողովի անցկացման ընթացքում արգելել մարզադաշտի վրայով թռիչքները: Բացի այդ, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անվտանգությունը կապահովեն ոստիկանության ուղղաթիռները:

Հավաքի մասնակիցների անվտանգությունը կապահովեն շուրջ 6 հազար ոստիկաններ, հատուկ պահպանության տակ կառնվեն այն հյուրանոցները, որտեղ կիջեւանեն բարձրաստիճան հյուրերը, ինչպես նաեւ այն ռեստորանները, որտեղ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումներ կանցկացվեն: