Եվրոպական որոշ երկրների դժգոհությունը G7-ի հակառուսական քաղաքականությունից
https://parstoday.ir/hy/news/world-i225764-Եվրոպական_որոշ_երկրների_դժգոհությունը_g7_ի_հակառուսական_քաղաքականությունից
Pars Today - Հունգարիայի վարչապետը Եվրամիությունից պահանջել է վերանայել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2024 13:06 Asia/Tehran
  • Հունգարիայի վարչապետ՝ Վիկտոր Օրբան
    Հունգարիայի վարչապետ՝ Վիկտոր Օրբան

Pars Today - Հունգարիայի վարչապետը Եվրամիությունից պահանջել է վերանայել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները կբարձրացնեն էներգակիրների գները և կթուլացնեն Եվրոպայի մրցունակությունը։

Ըստ Parstoday-ի, անցած շաբաթ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները կողմ են քվեարկել մի բանաձևի, որի նպատակն է հակազդել Ռուսաստանի կողմից ԵՄ-ի և G7-ի խմբի պատժամիջոցների շրջանցմանը և Ռուսաստանի նավթի ու գազի արտահանմանը:

Այս բանաձևում Եվրախորհրդարանի ներկայացուցիչները խնդրել են Եվրամիության անդամ երկրներին և կառույցներին դիմակայել նավթի և գազի արտահանման համար հայտնի Ռուսաստանի «ուրվական նավատորմի»-ն

Անօդաչու սարքերի և արբանյակների օգտագործումը նավերի մոնիտորինգն ուժեղացնելու համար և տուգանքների սահմանումը նավերի համար, որոնք ԵՄ ջրերում ճանապարհորդում են առանց ապահովագրության, այս բանաձևում առաջարկված լուծումներից են:

Եվրախորհրդարանի անդամները նաև պահանջել են ամբողջությամբ արգելել ռուսական հանածո վառելիքի, այդ թվում՝ այս երկրի հեղուկ բնական գազի ներմուծումն ու օգտագործումը։

Արևմուտքը խոստովանել է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների անարդյունավետությունը

Թեև արևմտյան կառույցները բազմաթիվ ջանքեր են գործադրել՝ զսպելու ստվերային նավատորմը կամ նավթատար նավերը, որոնք հիմնականում օգտագործվում են պատժամիջոցներն ու վերահսկողությունը շրջանցելու համար, սակայն, ըստ եվրոպական և ամերիկյան աղբյուրների, այդ կառույցներն այս հարցում այնքան էլ հաջող չեն եղել։

Այս համատեքստում Bloomberg լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սահմանափակ արդյունքներ են տվել՝ պայմանավորված կարգավորող սահմանափակումներով և էժան նավթի անհրաժեշտությամբ խոշոր ներկրող երկրներում, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը:

Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող էմբարգոյի անհաջողությունն այնքան է, որ նույնիսկ որոշ ոչ պաշտոնական զեկույցներ հայտարարում են եվրոպական երկրների՝ միացել են Ռուսաստանից էներգակիրների գնման շարքին։

Հունաստանը, Բուլղարիան և Թուրքիան երեք երկրներ են, որոնք այս գնորդների մաս են կազմում, և, իհարկե, չպետք է մոռանալ, որ այդ երկրները միայն միջնորդի դեր են խաղում Եվրամիություն և այս մայրցամաքի այլ երկրներ էներգիայի փոխանցման համար։

Էներգետիկայի միջազգային գործակալությունը վերջերս իր զեկույցում հայտարարեց, որ Ռուսաստանը զգալի զեղչեր է առաջարկում իր նավթ ներկրող երկրներին՝ պատժամիջոցների տակ գտնվող հաճախորդներին ներգրավելու համար։

Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանի և էներգակիրների այլ մատակարարների նկատմամբ Եվրամիության որդեգրած քաղաքական մոտեցումները ոչ միայն չի օգնել այս մայրցամաքի տնտեսությանը և էներգետիկ ենթակառուցվածքին, այլև ստիպել են նրանց ավելի մեծ քանակությամբ և անկայուն կերպով ներկրել անհրաժեշտ էներգիան։