Կառավարիչների խորհրդի 8 անդամներ հրապարակել են համատեղ հայտարարություն՝ ի աջակցություն Իրանի
(last modified Fri, 22 Nov 2024 05:59:18 GMT )
Նոյեմբեր 22, 2024 09:29 Asia/Tehran
  • Կառավարիչների խորհրդի 8 անդամներ հրապարակել են համատեղ հայտարարություն՝ ի աջակցություն Իրանի

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի անդամ 8 երկրներ համատեղ հայտարարությամբ աջակցել են Իրանին՝ արևմտյան երկրների գործողությունների հարցում։

Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Կառավարիչների խորհդրի հանդիպման նախօրեին, աշխարհի 8 երկրներ տարածել են համատեղ հայտարարություն՝ աջակցելով Իրանին՝ Եվրոեռյակի կողմից ներկայացված հակաիրանական բանաձևի քվերակության հարցում։

Հայտարարության մեջ ասված է․ «Մենք՝ Բելառուսը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Ռուսաստանը, Սիրիան, Զիմբաբվեն և Վենեսուելան, հիշեցնում ենք Իրանի երկարամյա հանձնառությունն արգելել միջուկային զենքի տարածումը որպես Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կողմերից մեկը և ողջունում ենք Թեհրան-ՄԱԳԱՏԷ համագործակցության շարունակումը»։

 Դրական գնահատելով գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի Թեհրան  կատարած վերջին այցը, հայտարարությունը ստորագրած երկրները հույս են հայտնել, որ այս քայլերը ճանապարհ կհարթեն մնացած խնդիրները լուծելու նպատակով կողմերի միջև փոխգործակցության ընդլայնման համար։

Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն, հայտարարությունը ստորագրած երկրներն ընդգծել են, որ Վաշինգտոնը, Եվրոեռյակը  և Եվրամիությունն ԱՄՆ-ի այդ քայլից հետո իրենց գորոծղություններով միայն ավելի սրեցին լարվածությունը։

Համատեղ  հայտարարությունը ստորագրած երկրները հիշեցրել են նաև, որ ամերիկյան ներկայիս կառավարությունը, հակառակ իր խոստումների, ոչ միայն երկիրը չվերադարձրեց  ՀԳՀԾ, այլև շարունակեց  նախորդ կառավարության առավելագույն ճնշման քաղաքականությունը։

Հայտարարության մեջ ասված է․ «Ամերիկյան նոր վարչակազմը պարտավոր է փոխհատուցել 2018 թվականին կատարած իր սխալը և առանց որևէ նախապայմանի վերադառնալ ՀԳՀԾ ու կատարել 2231 բանաձևով ստանձնած պարտավորությունները»։

Կառավարիչների խորհուրդը հաստատել է Եվրեռյակի ու ԱՄՆ-ի առաջարկած համատեղ բանաձևը, որն ուղղված է Իրանի միջուկյին խաղաղանպատակ ծրագրի դեմ։