Բրիտանացի պատգամավոր. Անպատժելիությունն Իսրայելին ավելի համարձակ է դարձրել
https://parstoday.ir/hy/news/world-i226880-Բրիտանացի_պատգամավոր._Անպատժելիությունն_Իսրայելին_ավելի_համարձակ_է_դարձրել
Քննադատելով Սիրիայում Իսրայելի հարձակումները, բրիտանացի պատգամավորը հայտարարել է, որ Գազայի պատերազմում անպատժելիությունը քաջություն է տվել Թել Ավիվին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2024 08:04 Asia/Tehran
  • Բրիտանացի պատգամավոր. Անպատժելիությունն Իսրայելին ավելի համարձակ է դարձրել

Քննադատելով Սիրիայում Իսրայելի հարձակումները, բրիտանացի պատգամավորը հայտարարել է, որ Գազայի պատերազմում անպատժելիությունը քաջություն է տվել Թել Ավիվին։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ»  գործակալությունը հաղորդում է, որ Բրիտանիայի խորհրդարանում  արևելյան Լիդսի ներկայացուցիչ Ռիչարդ Բերգենը, ով վերջերս Սիոնիստական ռեժիմը բոյկոտելու մասին օրինագիծ է ներկայացրել խորհրդարան, X-ում արած գրառման մեջ նշել է․ «Իսրայելը դառնում է ավելի համարձակ, քանի որ չի բախվում Գազայի հատվածում  կրկնվող ռազմական հանցագործությունների հետևանքների հետ։ Դրա օրինակն է իսրայելական ուժերի մուտքը սիրիական տարածք, նույնիսկ օկուպացված Գոլանի բարձունքներից այն կողմ։

Բերգենը հավելել է, որ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի հանցավոր ռեժիմի դեմ, ստիպելու պահպանել միջազգային սկզբունքներն ու կանոնները։

Օգտվելով Սիրիայում տիրող անկայունությունից, Իսրայելը թիրախավորել է երկրի ռազմական տեխնիկայի, հենակետերի և կործանիչների մեծ մասը։

Իսրայելի պաշտոնյաները պնդում են, որ հարձակումների նպատակն է կանխել ծայրահեղական ուժերի հասանելիությունը ռազմավարական զենքին։ Սակայն արևմտյան երկրները, Սիրիայի հարևանները և ՄԱԿ-ը կոչ են արել դադարեցնել այդ հարձակումները:

Դեկտեմբերի 10-ին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը Իսրայելի ռեժիմին կոչ արեց դադարեցնել հարձակումները Սիրիայի տարածքի վրա: Յոթնյակի ղեկավարները նույնպես ժամեր առաջ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։