Երեխաների նկատմամբ սեռական բռնության համար Բրիտանիայում ձերբակալվել է երկու ոստիկան
https://parstoday.ir/hy/news/world-i227156-Երեխաների_նկատմամբ_սեռական_բռնության_համար_Բրիտանիայում_ձերբակալվել_է_երկու_ոստիկան
Վերջին տարիներին երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքով, Բրիտանիայում ձերբակալվել է երկու ոստիկան։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 20, 2024 09:57 Asia/Tehran
  • Երեխաների նկատմամբ սեռական բռնության համար Բրիտանիայում ձերբակալվել է երկու ոստիկան

Վերջին տարիներին երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքով, Բրիտանիայում ձերբակալվել է երկու ոստիկան։

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ ըստ  Guardian-ի՝ ձերբակալված ոստիկանները 1990-ականներին  Ռոթերհեմ քաղաքում սեռական ոտնձգություն են իրականացրել երեխաների նկատմամբ։

Ոստիկաններից մեկը մեղադրվում է 1995-1999 թվականներին երկու երիտասարդ աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու, մյուսը՝  1995-1996 թվականներին անօրինական գործողություններ կատարելու մեջ։

1997-ից 2013 թթ․ իրականացված սեռական բռնության վերաբերյալ հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ռոթերհեմում առնվազն 1400 աղջիկ սեռական բռնության է ենթարկվել տղամարդկանց կողմից:

Ոստիկանությունը, որը մոտ 90 միլիոն ֆունտ է հատկացրել հետաքննության համար, ոտնձգությունների զոհերին հորդորել է ներկայանալ ոստիկանություն և հաղորդում տալ հանցագործության մասին։