ՄԱԿ ԳԱ-ն հակաիրսայելական նոր բանաձև է ընդունել
https://parstoday.ir/hy/news/world-i227164-ՄԱԿ_ԳԱ_ն_հակաիրսայելական_նոր_բանաձև_է_ընդունել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 137 կողմ ձայնով ընդունել է հակաիսրայելական բանաձև։ Այս մասին հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը, վկայակոչելով Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2024 06:51 Asia/Tehran
  • ՄԱԿ ԳԱ-ն հակաիրսայելական նոր բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 137 կողմ ձայնով ընդունել է հակաիսրայելական բանաձև։ Այս մասին հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը, վկայակոչելով Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը։

Բանաձևը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանից պահանջում է խորհրդատվական եզրակացություն տալ Պաղեստինի փախստականների համար ՄԱԿ-ի օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) դեմ Իսրայելի ըդնունած օրենքի վերաբերյալ։

Այս բանաձևը նշանակում է, որ Հաագայի դատարանում Իսրայելի ռեժիմի դեմ նոր գործ է հարուցվելու՝ օկուպացված տարածքներում UNRWA-ի գործունեությունն արգելելու պատճառով։

Թեև դատարանի խորհրդատվական կարծիքը պարտադիր բնույթ չի կրում, սակայն կարող է հետագայում դառնալ ռեժիմի նկատմամբ պատժամիջոցների սահմանման պատճառ։

Նոյեմբերին ռեժիմը  պաշտոնապես խզեց կապերը UNRWA-ի հետ և արգելեց   կազմակերպության գործունեությունը գրավյալ տարածքներում։

Երեքշաբթի օրը Գլխավոր Ասամբլեայում ընդունված բանաձևը հաստատում է  Պաղեստինի ժողովրդի ինքորոշման իրավունքը։