Ի՞նչ տեսք ունեն տարբեր երկրների Ձյունանուշները. արհեստական բանականության պատկերացումները
https://parstoday.ir/hy/news/world-i227256-Ի_նչ_տեսք_ունեն_տարբեր_երկրների_Ձյունանուշները._արհեստական_բանականության_պատկերացումները
Ձմեռ պապիկից հետո Ամանորի ամենասպասված ու ամենասիրելի կերպարներն իհարկե Ձյունանուշն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2024 14:30 Asia/Tehran
  •  Ի՞նչ տեսք ունեն տարբեր երկրների Ձյունանուշները. արհեստական բանականության պատկերացումները

Ձմեռ պապիկից հետո Ամանորի ամենասպասված ու ամենասիրելի կերպարներն իհարկե Ձյունանուշն է։

Ըստ ռուսական բանահյուսության` Ձյունանուշը Ձմեռ պապի թոռնիկն ու օգնականն է, նա ծնվել է ձյունից և կենդանացել, այստեղից էլ առաջացել  է նրա անունը։

Տարբեր պատմություններում Ձյունանուշը ներկայացվում է տարբեր կերպարներում։ Մեկ նա փոքրիկ երեխա է, մեկ` երիտասարդ աղջնակ։ Նրա կերպարը շատ դեպքերում կախված է նաև տվյալ երկրի ավանդույթներից ու բանահյուսությունից։ Արհեստական բանականությունը պատկերացրել է, թե ինչպիսին կլինեին տարբեր երկրների ձյունանուշիկները։

Գերմանիայի  Ձյունանուշն

Գերմանական Ձյունանուշին արհեստական բանականությունն անվանել է Քրիստկինդ, այն կրում է ձյունաճերմակ հանդերձանք, իսկ ձեռքին զամբյուղ է՝ լի քաղցրավենիքով և մրգերով:

 
Իտալիայի  Ձյունանուշն

Իտալիայից ժամանած Ձյունանուշն այդքան էլ նման չէ մեր պատկերացումների Ձյունանուշին։ Բեֆանան իտալական դիցաբանության կերպարներից է։ Սովորաբար նրան պատկերում են ծեր կնոջ կերպարով ցախավելի վրա։ Բայց արհեստական բանականությունը նրան «երիտասարդացրել» է:

Մոնղոլական Ձյունանուշն

Մոնղոլական Ձյունանուշին արհեստական բանականությունը «հագցրել» է ազգային տարազ ու անվանել Զազան Օխին: 

Հայկական Ձյունանուշն

Հայկական Ձյունանուշը ստացել է Անուշ անվանումը։ Նրան արհեստական բանականությունը պատկերել է մորթյա վերարկուով, որի վրա ոսկե կամ արծաթե ասեղնագործ նախշեր կան:

Ուզբեկական Ձյունանուշը

Ուզբեկական Ձյունանուշը պատկերված է խալաթանման հագուստով, նա կարծես մյուսներից տարբերվում է իր հետաքրքրություններով։ Նկարում Կորգիզը գործվածք է անում:

 

Image Caption

Բուլղարացի Ձյունանուշին արհեստական բանականությունն անվանել է Սնեժանկա։ Նա պատկերված է ձմեռային սպիտակ գլխարկով, տաք մուշտակով և ձեռնոցներով:

 

Շվեդական Ձյունանուշն

Շվեդական Ձյունանուշը Լյուսիան է, որը թարգմանաբար նշանակում է լույսի թագուհի: Նա փոքրիկ աղջնակ է, երկար սպիտակ զգեստով, կարմիր ժապավենով, իսկ գլխին ՝ մոմերով ծաղկեպսակ

Ռուս Ձյունանուշը

Ռուս Ձյունանուշը տիպիկ սլավոնական արտաքինով աղջնակ է։ Նա ավանդական երկնագույն մուշտակով է, որը զարդարված է ձյան փաթիլներով :

arm.sputniknews