Միջուկային պատերազմը հնարավոր համարող սցենարների մասին խոսում է միան Արեւմուտքը. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i227402-Միջուկային_պատերազմը_հնարավոր_համարող_սցենարների_մասին_խոսում_է_միան_Արեւմուտքը._Լավրով
Միայն Արեւմուտքն է խոսում այն սցենարների մասին, որոնք հնարավոր են համարում միջուկային պատերազմը, նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2024 09:07 Asia/Tehran
  • Միջուկային պատերազմը հնարավոր համարող սցենարների մասին խոսում է միան Արեւմուտքը. Լավրով

Միայն Արեւմուտքն է խոսում այն սցենարների մասին, որոնք հնարավոր են համարում միջուկային պատերազմը, նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրում։

«Մենք երբեք չենք սկսել բանավեճ այն մասին, թե ինչ անենք միջուկային զենքի հետ եւ կարելի է արդյոք օգտագործել այն։ Հակառակը, հենց Ռուսաստանի նախաձեռնությամբ 2021թ. սկզբում [ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ] Պուտնի եւ Բայդենի մակարդակով, իսկ հետո միջուկային պետությունների «հնգյակի»՝ [ՄԱԿ] ԱԽ մշտական անդամների մակարդակով վերարտադրվեց «Գորբաչով-Ռեյգանի բանաձեւն» այն մասին, որ միջուկային պատերազմում հաղթողներ լինել չեն կարող, ուստի այն երբեք չպետք է սանձազերծվի։ Եվ դա Ռուսաստանի նախաձեռնությունն էր»,- ընդգծել է Լավրովը։

«Մյուս բոլոր նախաձեռնությունները, որոնցում հնարավոր է համարվում միջուկային պատերազմը, նման արտահայտություններ հնչել են բացառապես արեւմտյան մայրաքաղաքներից»,- նշել է Լավրովը։

news.am