Բելգիայում ձերբակալված ծայրահեղականներն ահաբեկչություններ էին պատրաստում Բրյուսելի կենտրոնում. La Derniere Heure
Բելգիայում լույս հունիսի 18-ին ձերբակալված ծայրահեղականներն ահաբեկչություններ էին պատրաստում Բրյուսելի կենտրոնում, գրում է La Derniere Heure-ը՝ վկայակոչելով ոստիկանությունում աղբյուրների:
Ինչպես հայտնել են աղբյուրները, խոսքը Բրյուսելի երկու առավել բազմամարդ հատվածների մասին է՝ Ռոժյե հրապարակի և Լուիզ ավենյուի:
Իրավապահ մարմիններին հաջողվել է իմանալ այդ մասին և կանխել ահաբեկչություններն այն բանի շնորհիվ, որ ձերբակալվածների մեքենայում խոսափող է տեղադրված եղել:
Հաղորդվում է, որ ձերբակալվածների թվում կան մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում պայթյուններ կազմակերպած Բաքրաուի եղբայրների բարեկամները:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բելգիայում 12 մարդ է ձերբակալվել ահաբեկչությունների պատրաստման կասկածանքով:
http://shabat.am/
21/6/2016