Պուտինը հանձնարարել է ապահովել անօդաչու ավիացիայի ոլորտի արագացված զարգացումը
https://parstoday.ir/hy/news/world-i227596-Պուտինը_հանձնարարել_է_ապահովել_անօդաչու_ավիացիայի_ոլորտի_արագացված_զարգացումը
Տեխնոլոգիական առաջնորդության հասնելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է ապահովել անօդաչու ավիացիայի ոլորտի արագացված զարգացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2024 14:56 Asia/Tehran
  • Պուտինը հանձնարարել է ապահովել անօդաչու ավիացիայի ոլորտի արագացված զարգացումը

Տեխնոլոգիական առաջնորդության հասնելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է ապահովել անօդաչու ավիացիայի ոլորտի արագացված զարգացումը:

Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ հանձնարարականների ցանկը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«ՌԴ կառավարությանը՝ ոլորտում տեխնոլոգիական առաջատարության հասնելու համար ապահովել անօդաչու ավիացիայի բնագավառի արագացված զարգացումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռուսական շուկայի ծավալները բնութագրող ցուցանիշներին և անօդաչու ավիացիոն համակարգերի արտադրությանը, ինչպես նաև կադրերի պատրաստման և Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանների համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտությանը», – ասվում է փաստաթղթում:

Վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի մարտի 1-ը, պատասխանատու է նշանակվել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել էր, որ ի կատարումն Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարականի՝ 2025 թվականի երրորդ եռամսյակում Ռուսաստանի Զինված ուժերում կձևավորվեն նոր զորատեսակներ՝ անօդաչու համակարգերի զորքեր։

arm.sputniknews