Պայթյուն Թրամփի հյուրանոցի դիմաց
Լաս Վեգասում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հյուրանոցի դիմաց տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Նևադա նահանգի Լաս Վեգասի ոստիկանությունը և հրշեջները հայտարարել են, որ պայթյունի հետևանքով զոհվել է նաև մեքենայի վարորդը։
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ պայթյունի պատճառները դեռևս անհայտ են, սակայն միջադեպը հետաքննվում է որպես «հնարավոր ահաբեկչություն»։
Ավելի վաղ, ամերիկացի նախկին զինվորը բեռնատարով մտել էր Լուիզիանայի Նոր Օռլեանում Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ և կրակ բացել։
Հրաձգության հետևանքով զոհվել էր 15 մարդ, տասնյակ ուրիշներ վիրավորվել էին։ Ամանորին նախորդող վերջին օրերին ԱՄՆ-ում արյունալի միջադեպերի թիվն աճել է։