Կալիֆոռնիայում ինքնաթիռ է ընկել դեղորայքի պահեստի վրա․ կան զոհեր և վիրավորներ
https://parstoday.ir/hy/news/world-i227696-Կալիֆոռնիայում_ինքնաթիռ_է_ընկել_դեղորայքի_պահեստի_վրա_կան_զոհեր_և_վիրավորներ
ԱՄՆ Կալիֆոռնիայի Ֆուլերտոն քաղաքում դեղորայքի պահեստի վրա ինքնաթիռ է ընկել։ Տեղեկությունը հայտնում են Telegram ալիքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2025 08:28 Asia/Tehran
  • Կալիֆոռնիայում ինքնաթիռ է ընկել դեղորայքի պահեստի վրա․ կան զոհեր և վիրավորներ

ԱՄՆ Կալիֆոռնիայի Ֆուլերտոն քաղաքում դեղորայքի պահեստի վրա ինքնաթիռ է ընկել։ Տեղեկությունը հայտնում են Telegram ալիքները։

Նշվում է, որ ավիավթարի հետևանքով մահացել են օդաչուն և ուղևորը։

Դեպքը տեղի է ունեցել Ֆուլերտոն քաղաքի օդանավակայանից ոչ հեռու։

Թեթև շարժիչով ինքնաթիռը վայրէջքի փորձի ժամանակ անմիջապես պտտվել է դեպի տեղի հիվանդանոցին պատկանող պահեստ։

Շենքում ուժեղ հրդեհ է բռնկվել, տուժել է 18 աշխատակից։

Ներկայում պարզվում են ավիավթարի պատճառները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում այս տարվա 3 օրվա ընթացքում նաև ահաբեկչություններ են տեղի ունեցել։  Դրանցից մեկը եղել է հունվարի 2-ին Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկի մոտ, կրակոցներ են հնչել։  Դրա հետևանքով 10 մարդ վնասվածքներ է ստացել, բայց կրակողի ինքնությունը դեռևս պարզված չէ։

Հունվարի 1-ին էլ Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է բազմության մեջ, 15 մարդ մահացել է, 35-ը` վնասվածքներ ստացել։

Իսկ Լաս Վեգասում` Թրամփի աշտարակի մոտ, «Tesla Cybertrack» է պայթել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, 7-ը՝ վիրավորվել։

 arm.sputniknews