2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
https://parstoday.ir/hy/news/world-i227714-2025_թվականին_ծնված_երեխաները_կհամարվեն_նոր_սերնդի_ներկայացուցիչներ
2025 թվականին և առաջիկա 14 տարում ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2025 15:53 Asia/Tehran
  • 2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ

2025 թվականին և առաջիկա 14 տարում ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ։

Ավստրալական McCrindle սոցիալական հետազոտությունների ընկերության կանխատեսման համաձայն, մինչև 2035 թվականը Բետա սերնդի ներկայացուցիչները կկազմեն աշխարհի բնակչության առնվազն 16%-ը։

Բացի այդ, 2025 թվականին ծնված Բետա սերնդի շատ ներկայացուցիչներ, հավանաբար, կապրեն մինչև 22-րդ դարը․ 2101 թվականին նրանք կլինեն 76 տարեկան:

Ըստ Pew Research Center-ի տվյալների, 15-20 տարվա որոշակի ժամանակահատվածում ծնված մարդկանց սերունդները՝ բեյբի բումերներից մինչև X սերունդ, օժտված են  յուրահատուկ որակներով, որոնք պայմանավորված են իրենց դարաշրջանի քաղաքական, տնտեսական և սոցիալական առանձնահատկություններով:

news.am