Պուտինը «ներկա պահին» չի պատրաստվում հանդիպել Շոլցի և Թրամփի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i227776-Պուտինը_ներկա_պահին_չի_պատրաստվում_հանդիպել_Շոլցի_և_Թրամփի_հետ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն պնդումները, թե այժմ նախապատրաստվում են Վլադիմիր Պուտինի հանդիպումները Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հունվար 05, 2025 14:41 Asia/Tehran
  • Պուտինը «ներկա պահին» չի պատրաստվում հանդիպել Շոլցի և Թրամփի հետ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն պնդումները, թե այժմ նախապատրաստվում են Վլադիմիր Պուտինի հանդիպումները Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ավելի վաղ այդ հանդիպումների նախապատրաստման մասին հայտարարություններ էր արել Բունդեսթագի պատգամավոր Ռոդերիխ Կիզեվետերը։ Նա պնդել էր, որ Շոլցը կարող է այցելել Մոսկվա մինչև փետրվարի 23-ը, և որ Թրամփի և Պուտինի հանդիպումը «նախատեսված է մարտին»։

«Այս պահին նման ծրագրեր չկան»,- ասել է Պեսկովը

Ինչպես ավելի վաղ գրել էր Der Spiegel ամսագիրը, Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունը, իբր, տեղեկություն է ստացել, որ Շոլցը շուտով կարող է մեկնել Մոսկվա՝ ընտրություններից առաջ իր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) վարկանիշը բարձրացնելու համար։

Գերմանիայի նախարարների կաբինետից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ այս տեղեկությունը հորինվածք է։

news.am