Ռուսաստանը կարևորում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ հարաբերությունները. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i227930-Ռուսաստանը_կարևորում_է_և_Հայաստանի_և_Ադրբեջանի_հետ_հարաբերությունները._Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2025 14:39 Asia/Tehran
  • Ռուսաստանը կարևորում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ հարաբերությունները. Պեսկով

Մոսկվան շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք լավ հարաբերություններն ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Մենք գնահատում ենք այդ հարաբերությունները և մտադիր ենք անել ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն է՛լ ավելի զարգանան», - ասել է Պեսկովը լրագրողներին:

Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարածաշրջան չէ, և Մոսկվան ցանկանում է, որ Կովկասում լինի կանխատեսելիություն և փոխվստահության մթնոլորտ։

Հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս շփումներ ունեցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Պեսկովը պատասխանել է, որ  վերջին  օրերին նման շփումներ չեն եղել։

arm.sputniknews